Արցախի հանձնումից 1 տարի անց շարունակում ենք ականատես լինել Թուրքիայի վերելքին և Ռուսաստանի անկմանը. Սերգեյ Մելքոնյան
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը գրում է, թե Սիրիայում ահաբեկչների արշավի հենց սկզբից միտումնավոր հոդվածներ չի գրել, հարցազրույցներ չի տվել, արդյունքում իր կարծիքով կիսվում է գրառմամաբ։
«Տերմինաբանություն և ձևակերպում. Կարևոր է ոչ միայն իմանալ, այլև ընդունել, որ այսօր Սիրիան ավերածներն ահաբեկիչներ են, որոնց աջակցում է Թուրքիան, նրանք «ընդդիմություն», «արմատականներ» և «ապստամբներ» չեն։ Սրանք ահաբեկիչներ են, որոնք որպես այդպիսին ճանաչված են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում։ Կարևոր չէ, թե նրանք ով կդառնան հետո, երբ տարբեր պատեհապաշտներ ցանկանան համագործակցել նրանց հետ և վերջիններիս հանել ահաբեկիչների ցուցակից։ Կարևորն այն է, թե ովքեր են նրանք տվյալ պահին: Պատմաբան կոլեգաներս կհաստատեն դա։
Կիսամիջոցները հանգեցնում են աղետի. Բազմաթիվ դիվանագետներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ ուրախությամբ ընդգծեցին «Աստանայի ձևաչափի» հաջողությունը դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասով, երբ Սիրիայի տարբեր շրջաններից բոլոր մորուքավորները բերվեցին Իդլիբ՝ այնտեղ ստեղծելով ահաբեկչական օջախ։ Արդյունքում Անկարան ընդդիմությանն ահաբեկիչներից տարանջատելու փոխարեն որոշեց առաջնորդել բոլորին։ Վերջին տարիներին և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը չեն համարձակվել փակել գեշտալտը Իդլիբի հետ՝ առաջնորդվելով հին, բայց ոչ լավ կարգախոսով, «եթե աշխատում է, ավելի լավ է չդիպչել դրան»:
Քննադատական մտորումներ. Նորություններից բացի, իհարկե, կարդում եմ իմ գործընկերների նյութերը։ Նկատեցի, որ շատերը կորցրել են գլխավորը՝ սխալների ինքննադատական ընկալման ներուժը։ Բայց հենց որ հրապարակվեց Սերգեյ Մարկեդոնովի (https://t.me/DonskoyCossack/428) և Ռուսլան Պուխովի (https://www.kommersant.ru/doc/7362241) մեկնաբանությունը, արտաշնչեցին։ Խորհուրդ եմ տալիս կարդալ դրանք։
Եվ վերջինը՝ Սիրիայում իրադարձությունների մոնիտորինգն ինձ անմիջապես տարավ 2023 թվականի սեպտեմբեր՝ Արցախի անկում։ Մեկ տարի անց մենք շարունակում ենք ականատես լինել Թուրքիայի վերելքին և Ռուսաստանի անկմանը։ Սա արդեն թրենդ է դառնում։ Տեսնենք՝ կփոխվի՞»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական ընդդիմությունը վերահսկում է Տարտուսը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան
- Ինչ է լինելու հայերի վիճակը Սիրիայում
- Ադրբեջանը պատրաստվում է ցանկացած սցենարի՝ ձմռանը լեռներում զորավարժություններ անցկացնելով. Սերգեյ Մելքոնյան