Հնարավոր է՝ միլիոնավոր փախստականներ վերադառնան Սիրիա. Ռոյթերզ
«Երկուշաբթի օրը սիրիացիներն արթնացան ապագայի հույսով, թեև այն անորոշ է։ Ապստամբները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադը փախել Ռուսաստան՝ վերջ տալով 13-ամյա քաղաքացիական պատերազմին»,-այս մասին գրում է «Ռոյթերզ»-ը։
«Հայաթ ալ-Թահրիր ալ-Շամի՝ Ալ-Քաիդայի նախկին մասնաճյուղի գլխավորած զինված շարժումը կայծնակային արագություն ունեցավ, Մերձավար արևելքի վերջին սերնդի համար դառնալով ամենակարևոր հեղափոխական պահը։ Ասադի անկումը ոչնչացրեց այն բաստիոնը, որտեղից Թուրքիան ու Իրանն ազդեցություն էին գործում ողջ արաբական աշխարհի վրա»,-գրում է աղբյուրը։
Մոսկվան ապաստան է տվել Ասադին։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը կիրակի իր Telegram ալիքում ասել է. կառավարություններւ ողջունեցին Ասադների ինքնավար կառավարության ավարտը, քանի որ նրանք ձգտում էին գնահատել նոր տեսք ունեցող Մերձավոր Արևելքը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Սիրիան գտնվում է ռիսկի և անորոշության ժամանակաշրջանում, և սա առաջին դեպքն է վերջին տարիների ընթացքում, երբ ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, ոչ էլ «Հեզբոլլահ» զինյալ կազմակերպությունը այնտեղ ազդեցիկ դեր չեն ունեցել։
«Ասադի տապալումը սահմանափակում է Իրանի՝ իր դաշնակիցներին զենք տարածելու հնարավորությունը։ Դրա հետևանքով կարող են միլիոնավոր փախստականները, որոնք ավելի քան մեկ տասնամյակ ցրվել են Թուրքիայի, Լիբանանի և Հորդանանի ճամբարներում, վերջապես վերադառնալ տուն։
Ապստամբների առջև մի խնդիր կա՝ վերակառուցել և ղեկավարել երկիրը պատերազմից հետո, որը հարյուր հազարավոր զոհերի պատճառ է դարձել, քաղաքները փոշիացվել են և համաշխարհային պատժամիջոցներից տնտեսությունն ավերվել: Սիրիային միլիարդավոր դոլարների օգնություն է հարկավոր։
«Այս մեծ հաղթանակից հետո ողջ տարածաշրջանում նոր պատմություն է գրվում, եղբայրնե՛րս», - ասել է Ահմեդ ալ-Շարաան»»,-գրում է «Ռոյթերզը»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին
- Սիրիական բանակը հայտարարել է դիմադրության շարունակման մասին
- Իսրայելական տանկերը հատե՞լ են Սիրիայի սահմանը
- Սիրիական բանակն ուժեղացրել է պաշտպանությունը երկու նահանգներում
- Թուրքիայի արտգործնախարարը Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրադարձությունները
- Ասադին առաջարկվել է լքել Սիրիան.ԶԼՄ
- Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա պետությունը. Գեղամյան