Թրամփն ասել է, որ Զելենսկին խաղաղություն և հրադադար է ցանկանում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի հետ խաղաղության։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է New York Post-ին տված հարցազրույցում Փարիզ կատարած այցի ժամանակ աշխարհի առաջնորդների հետ հանդիպումից հետո։
«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Սա ինչ-որ նորություն է։ Նա զինադադար է ուզում։ Նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք մանրամասներ չենք քննարկել։ Նա կարծում է, որ ժամանակը եկել է, և Պուտինը պետք է մտածի, որ եկել է ժամանակը։ Սա չի ավարտվի (երկու կողմերի կորուստները), քանի դեռ չի հաստատվել խաղաղությունը»,-Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է ԱՄՆ ապագա նախագահը։
Թրամփը հավելել է, որ հայեցակարգ է մշակում, թե ինչպես վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Նախօրեին քաղաքական գործիչը գրել էր, որ Ուկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար, և կոչ է արել դադարեցնել կրակը։ Ուկրաինայի նախագահը, մեկնաբանելով դա, ասել է, որ առանց երաշխիքների զինադադարը ցանկացած պահի կարող է խախտվել։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում կայացել է Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը
- ՆԱՏՕ-ն Ուկրաինային նման առաջարկ չի արել. Զելենսկի
- Զելենսկին ասել է, թե երբ են լինելու հակամարտության վճռորոշ պահերը
- Զելենսկին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցած Շոլցին մեղադրում է «Պանդորայի արկղը» բացելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան