Տնտեսություն 14:30 09/12/2024 Հայաստան

Դրամի դրաման և ռուբլու ռումբը.Աղասի Թավադյան

Տնտեսագետ Աղասի Թավադյանն անդրադարձել է  վերջին ժամանակահատվածում դոլարի արժևորման միտումներին։

«Վերջին շաբաթվա ընթացքում դրամի արժևորումը որոշակի անհանգստություն է առաջացրել շուկայում։ Այս վերլուծությունը կուսումնասիրի դրամի փոխարժեքի փոփոխության պատմությունը, կբացատրի, թե ինչով է պայմանավորված դրամի արժևորումը։
Նախ հասկանանք, ինչով էր պայմանավորված հայկական դրամի կտրուկ արժեզրկումը և հետագա վերականգնումը։ Հայաստանի տնտեսությունը զգալի կախում ունի ռուսական տնտեսությունից։ Ինչպես քննարկել ենք մեր վերլուծություններում, 2022 թվականի տնտեսական աճը պայմանավորված էր Ռուսաստանից արտահոսած կապիտալով և աշխատուժով, իսկ 2023 թվականի տնտեսական աճը՝ Ռուսաստանից ոսկու վերաարտահանմամբ։ Հայաստանի պատրաստի ապրանքների գերակշռող մասը արտահանվում է Ռուսաստան։ Այս ֆոնին տարածաշրջանի արժույթների արժեզրկումը և հետագա վերականգնումը հիմնականում պայմանավորված էր հենց ռուբլու արժեզրկմամբ, որը պայմանավորված էր մի քանի հանգամանքով․

1. Նոյեմբերի 21-ին ԱՄՆ Գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել Գազպրոմբանկի նկատմամբ և լրացուցիչ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակելու Ռուսաստանի միջազգային ֆինանսական համակարգի օգտագործումը: Սա Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցների հերթական մասն էր։ Այս պահին ՌԴ վրա կիրառվում է շուրջ 23 հազար պատժամիջոց: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բայդենի ադմինիստրացիան մինչև վերջին պահը չէր կիրառում այս քայլը: Այս քայլը կարող է մեծացնել համաշխարհային գնաճը, քանի որ այս քայլը դժվարացնում է էներգառեսուրսների շարժը՝ թանկացնելով դրանք։

2. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերընտրումից հետո հայտարարեց, որ Եվրամիությունը այլևս չի գնի ռուսական գազ, որը նույնպես ազդեցություն ունեցավ ռուբլու գնի վրա:

3. Ռուսաստանում յուրաքանչյուր տարվա վերջին ռուբլին ունի արժեզրկման միտում, քանի որ ռուսական կազմակերպությունները, որոնք արտարժույթով վարկ են վերցրել, տարվա վերջին վճարում են իրենց պարտավորությունները, ինչը մեծացնում է արտարժույթի հանդեպ պահանջարկը՝ արժեզրկելով ռուբլին:

4. ԱՄՆ նախագահ Թրամփի վերընտրումից հետո դոլարը սկսեց ամրանալ բոլոր արժույթների հանդեպ, որը նախանշում է համաշխարհային բիզնես միջավայրի վստահության մեծացումը ԱՄՆ-ի հանդեպ։
Այս իրադարձությունների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվեց՝ 1 դոլարը = 100 ռուբլուց (նոյեմբերի 17) մինչև 115 ռուբլի (նոյեմբերի 27)։ Նշենք, որ այս ազդեցությունը կարճաժամկետ էր, շուկան արդեն կարգավորվել է, և այս պահին՝ դեկտեմբերի 9-ի դրությամբ, 1 դոլարը արդեն 99 ռուբլի է։

Դիտարկենք դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի փոխանակման կետերում հոկտեմբերի 1-ից սկսած։

Ինչպես երևում է գծապատկերներից, փոխարժեքի տատանումը, որը որոշակի անհանգստություն առաջացրեց մեր շուկայում, արդեն հանդարտվել է։ Սա ցույց է տալիս նաև շուկայական մարժայի գծապատկերը (գծապատկեր 4), որն արտացոլում է յուրաքանչյուր փոխարժեքի հանդեպ անորոշության աստիճանը շուկայում։ Գծապատկերում պատկերված է փոխանակման կետերի մարժայի տարբերությունը ռուբլու, եվրոյի և դոլարի համար (Բանաձևը՝ (sell - buy) / buy)։ Մարժան ցույց է տալիս, թե որքան անորոշություն է շուկան տեսնում տվյալ փոխարժեքի մեջ։ Այս պահին իրավիճակը հանդարտվել է, և շուկան ակնկալում է, որ ամենայն հավանականությամբ իրավիճակը կայունանում է։

Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է սպասվել հայկական դրամի փոխարժեքին, դիտարկենք ԱՄՆ դոլարի արժեքի պատմությունը ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 2012 թվականից: Գծապատկերում երևում են կայունության 3 շրջան, 3 ցնցում, Ռուսաստանի Դաշնության փոխարժեքի 2 ճգնաժամ և Արցախի կորստի ազդեցությունը:

2012-2014 թվականներին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կայուն էր՝ մոտ 410 դրամի սահմաններում: 2014թ. երկրորդ կիսամյակում Ռուսաստանում սկսված ֆինանսական ճգնաժամը, որը պայմանավորված էր նավթի գների անկմամբ և Ղրիմի հետ կապված պատժամիջոցներով, հանգեցրեց տարածաշրջանի արժույթների, այդ թվում՝ եվրոյի և դրամի արժեզրկման: Հատկանշական է, որ եվրոյի արժեզրկումը աստիճանական էր, մինչդեռ դրամի արժեզրկումը եղավ կտրուկ և ապակայունացնող:

Գծապատկերում պատկերված «Ցնցում N1»-ը արտացոլում է դրամի արժեքի անկումը 410-ից մինչև 480 դրամ մեկ դոլարի դիմաց: Կենտրոնական բանկը այլևս ի վիճակի չէր շուկայական միջամտություններով պահպանել փոխարժեքը, և դրամը խուճապային կերպով արժեզրկվեց՝ հասնելով մինչև 580 դրամի: Մի քանի օրվա խուճապից հետո իրավիճակը կայունացավ 480 դրամի սահմաններում: Այս կայունությունը պահպանվեց հինգուկես տարի՝ մինչև 2020 թվականի աշունը:
Թղթադրամի արժեքը հիմնված է հասարակության կոլեկտիվ վստահության վրա: 2020 թվականի 44-օրյա պատերազմից, ինչպես նաև 2023 թվականին Արցախի կորստից հետո, հասարակության մի մասը կորցրեց վստահությունը դեպի տնտեսությունը և դրամը: Քանի որ Հայաստանում միայն դրամն է պաշտոնական վճարամիջոց, բնակչությունը չի կարող երկար ժամանակ պահել արտարժույթ, ինչը հանգեցնում է դրամի պարբերական վերաարժևորման:

2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում տեղի ունեցավ «Ցնցում N2»-ը: Չնայած շուկան սպասում էր դրամի արժեզրկման, Ռուսաստանից զգալի քանակությամբ արտարժույթի ներհոսքը հանգեցրեց հակառակ արդյունքի՝ դրամի արժևորման: Բանկային համակարգ կատարված փոխանցումները 2.5 անգամ աճեցին, իսկ Ռուսաստանից ներհոսքը՝ 4.5 անգամ: Այս ժամանակաշրջանին հաջորդեց կայունության երրորդ շրջանը, որը տևեց համեմատաբար կարճ՝ մինչև Արցախի գրավումը»,-գրում է Թավադյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}