«Գոյ»-ը դադարեցնում է նստացույցը՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա
Դեկտեմբերի 8-ին «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը նշել է թատրոնի ծննդյան 36-րդ տարեդարձը:
«Միջոցառման ընթացքում ազդարարեցինք մեր նստացույցի ավարտի մասին, որը մեկ ամիս շարունակ ցույց տվեց մեր հաստատակամությունը: Սակայն ամեն պայքար պահանջում է փոփոխություն և զարգացում:
Այժմ անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց մասնակցությամբ աջակցեցին մեր պայքարին: Մեր ստեղծագործական ճանապարհը շարունակվում է, և մենք սպասում ենք ձեր աջակցությանը նաև առաջիկա նախաձեռնություններում»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ ուղիղ մեկ ամիս «Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը նստացույց էր անում թատրոնի մուտքի մոտ՝ ԿԳՄՍ Նախարարությունից պահանջելով «միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ «Գոյ» թատրոնը դատական կարգով վիճակում է կառավարության՝ Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու որոշումը։ Չնայած վիճարկվող որոշմանը, հունվարի 30-ից թատրոնները համարվում են միավորված։
Հարակից հրապարակումներ`
- Մենք կանգ չենք առնելու. «Գոյ» թատրոն
- «Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը. սկսվել է ստորագրահավաք
- Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
- «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
- «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
- «Ընդամենը պահանջում ենք՝ թույլ տվեք, մտնենք ներս, ստեղծագործենք. «Գոյ»-ի դերասաններ
- «Գոյ» թատրոնը շուտով նոր ներկայացում է անելու՝ հենց դրսում. Գուրգեն Սարգսյան
- «Գոյ»-ի դերասանուհի. Հունվարի 30-ից օտարվել եմ իմ մասնագիտությունից
- ՈՒՂԻՂ. «Գոյ»-ի անձնակազմի բողոքի ակցիան ՄԻՊ գրասենյակի դիմաց
- «Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր ակցիա կանի ՄԻՊ գրասենյակի մոտ
- «Լռությունը դավաճանության նման մի բան է». «Գոյ» թատրոնը՝ մյուս թատրոնների դերասաններին