Մշակույթ 13:24 09/12/2024 Հայաստան

Հոռոմում քանդել են հուշարձանների ցանկում ընդգրկված գերեզմանոցն ու ճանապարհ բացել դեպի տուն

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչներն ահազանգում են՝  պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ընդգրկված գերեզամանոցի մի մասը (150-160 գերեզման) քանդել են, ճանապարհ են բացել։ Նրանց ներկայացմամբ, այն քանդել է գերեզմանատան վերևում գտվող տան տերը՝ Դավիթ Հակոբյանը ու բացել է ճանապարհ դեպի իր տուն։

«Իրենց համար պռոսպեկտ են բացել։ Ի՞նչ իրավունքով են քանդել գերեզմանը։ Գերեզմանի մի մասը քանդել են ու ճանապարհ բացել։ Իրենք ունեցել են ճանապարհ, բայց հիմա ավելի են մեծացրել այդ ճանապարհը։

Այդ գերեզմանների վրայով ճանապարհ է բացել դեպի տուն, թեև այլ ճանապարհ դեպի տուն ունեցել է։

Գերեզմանոցի կողքով անցնող ճանապարհը կար, բայց տարեց տարի ընդլայնել են։ Անցած տարի քարերը բոթեցին, շինություն սարքեցին, ճանապարհը լայնացրեցին։ Այսինքն, կամաց –կամաց գերեզմանը վերացնում են։

Բացի այդ, այդ անձն իր տան հետևում գտնվող համայնքապատկան  ավելի քան կես հեկտար տարածք զավթել է։ Մենք ունենք Ղալաչի սար, դրա փեշին է գտվում այդ հողը,  պեղումներ են կատարվում, ինքը սեփականաշնորհել է, պարսպապատել է»,- Panorama.am-ին պատմեց Հոռոմի բնակիչ Հովհաննես Ավդալյանը։ 

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք 150-160 դամբարան քանդելու մասին տվյալներ չունեն։

«Մեզ մոտ կա տվյալներ և համադրություններ, որ այդ ճանապարհը գործել և եղել է առնվազն 20 տարի։ Մենք այս տեղեկությունը կստուգենք։ Մարզային ծառայությունը, համենայնդեպս,  օրենքով սահմանված այցերի ժամանակ փոփոխություններ չի արձանագրել։ Բայց այդ, իրավիճակի մասին, ընդհանուր առմամբ, որ գերեզմանոցի  տարածքում տուն կա և բացված ճանապարհ, տեղյակ եղել ենք։ Նոր ճանապարհի բացման մասին ինֆորմացիան, որ մեզ փոխանցեցիք, ըստ մեր մարզային ծառայության, այդպիսի բան չկա, բայց անպայման նորից կստուգենք»,- ասաց Հ.Վանյանը։

Նա ընդգծեց, եթե վնասման դեպք արձանագրվի, համապատասխան իրավական ընթացք կտրվի։   

«Համապատասխան հանձնարարականները կտանք, կուսումնասիրվի, անհրաժեշտ ընթացք կտրվի»,- ասաց Հ. Վանյանը։

Լուսանկարը համացանցից՝ Հոռոմ, Թուխ Մանուկ մատուռ


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}