Բաց տեղեկություն չկա, բայց ճնշման ներքո Փաշինյանն իշխանությունից կտոր է զիջել իր հենարան արտաքին ուժերին. Հովհաննես Ավետիսյան
Իշխող քաղաքական ուժը՝ իր լիդերի գլխավորությամբ, պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը դարձրել են ժողովրդավարության բաստիոն, բայց Հայաստանում այսօր ընթացող իրական գործընթացները տրամագծորեն հակառակի՝ ավտորիտարիզմի մասին են փաստում։ Ընդդիմության գործիչների դեմ իրականացվող ռեպրեսիաներին զուգահեռ Փաշինյանը սկսեց նույն մեթոդները կիրառել իրեն չենթարկվող թիմակիցների նկատմամբ։ Հայաստանի իշխող քաղաքական ուժի և նրա լիդերի վարքագծի մասին «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց պետական համակարգերի կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
▪Պետական համակարգում պաշտոնների նշանակելու և փոփոխելու իր գործողությունները բացառապես իր անձնական իշխանության ամրապնդման նպատակ են հետապնդում։ Քանի որ նա ավտորիտար պոպուլիստ է։ Փաշինյանն այդ փոփոխությունները և տեղաշարժերն անում է այդ տրամաբանությունից ելնելով՝ ստեղծելով մի վիճակ, որ համակարգում իրեն ընդդիմացող անձ, ուժ, օղակ ոչ մի տեղ չի առաջանում։ Այսինքը՝ ոչ ոք չի ամրապնդվում այդ պաշտոնին, չի սկսում հեղինակություն բարձրացնել, հետևաբար իրեն պոտենցիալ մրցակից չի դառնում։
▪Վերջին գործողությունները նաև համակարգի վրա արտաքին ազդեցությունների ցուցիչներն են, մասնավորապես՝ ուժային կառույցների վրա արևմտյան ազդեցությունների։ Բաց տեղեկություն չկա, բայց այդ ճնշման ներքո էլ որոշակի փոփոխություններ արել է՝ դրանով իշխանությունից որոշակի կտոր զիջելով իր հենարան արտաքին ուժերին, որոնք իրեն մեծ աջակցություն են ցույց տալիս։
▪Թիմակցի նկատմամբ իր գործողությունը նույնպես պոպուլիստական ավտորիտարիզմի համատեքստում է։ Ինքն իր թիմակիցներից որևէ անձի չի խղճալու և նրանց հերթով օգտագործելով, ինչ-որ պահի զոհաբերելու է՝ իր քաղաքական՝ ավտորիատար պոպուլիստական նկատառումներից ելնելով։ Հետևաբար այն այդ անձի դիկտատուրային կառավարման վառ դրսևորում է։
▪Մենք գործ ունենք ավտորիտար պոպուլիստի հետ, որը միաժամանակ չի էլ սպասարկում հայկական շահերը։ Եթե սպասարեկեր հայկական շահեր, ապա ինչ-որ տեղ հասկանալի կլիներ իր այդ ավտորիտարիզմի դրսևորումները։ Բայց նա բազում դրսևորումերով գնում է հայկական շահերի դեմ՝ զուգահեռ նման քաղաքականություն իրականացնելով նեսրում։
▪Ստեղծել է մի համակարգ որտեղ մինաձնյա որոշումներ կայացնողն ինքն է, ինչը միանշանակ դիկտատուրային ռեժիմ է՝ իրավապահ համակարգին ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով, հետապնդելով ընդդիմադիրներին։
▪Խորքային ավելի լուրջ բաներ կան, որ դրանք չեն էլ հրապարակի, իսկ Հովիկ Աղազարյանին այդտեղ ընդամենը զոհաբերում են։ Այսինքը՝ ինքն է միանձնյա իր դատողությունները և իր պլանները, որի դրսևորումը մենք տեսնում ենք, որը, իմ համոզմամբ, հայկական պետականության դադարեցումն է։ նրա գործողությունները շատ մեծ վնաս են պատճառում մեր պետությանը, ժողովրդին։
▪Երբ շարունակաբար մարդկանց սթերեսային վիճակում են պահում, մարդը՝ որպես կենդանի չի կարող ձգձգվող այդ պրոցեսներին երկար դիմանալ և ինչ-որ պահի բաց է թողնում այն և որպեսզի ազատվի այդ սթրեսային վիճակից, դադարում է հետևել լրահոսին, քաղաքական գործընթացներին, դադարում է մաս լինել այդ գործընթացնրեին։ Երևանի ավագանու ընտրությունները դրա մասին էին։
▪Ինքը դիտավորյալ շարունակաբար տարբեր սթրեսների մեջ պահելով՝ տեղեկատվության տարածմամբ և իր գործողություններով հասել է նրան, որ մարդկանց մի ահռելի զանգված դարձել է անտարբեր, սա այն է ինչ հենց իրեն է պետք, որպեսզի ինքը կարողանա ազատ գործել, որպեսզի որևէ ընդդիմադիր ուժ որը կարողանում է մեծ ծավալի պրոցես գեներացնել, չհաջողի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դուք դեռ ձեզ հույս տվեք․․․․ Հովհաննես Ավետիսյան
- Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես Ավետիսյան
- «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում
- Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
- Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու