Մշակույթ 12:00 09/12/2024 Աշխարհում

Պիոտրովսկին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն և Ռուսաստանի թանգարանների միության նախագահ Միխայիլ Պիոտրովսկուն՝ «ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար»։

Պիոտրովսկին Էրմիտաժի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 1992 թվականից։ Այսօր Պիոտրովսկին դառնում է 80 տարեկան։

Միխայիլ Բորիսի Պիոտրովսկին ծնվել է 1944թ. դեկտեմբերի 9-ին Երևանում՝ ակադեմիկոս, Պետական Էրմիտաժ թանգարանի տնօրեն, հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայուհի Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկու ընտանիքում: 1961-1967թթ. սովորել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության բաժնում: 1965-1966 թթ. վերապատրաստվել է Կահիրեի համալսարանում: 1967-1991թթ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում, ավարտել է ասպիրանտուրան և զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1973-1976թթ. աշխատել է Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում՝ որպես թարգմանիչ և ուսուցիչ:

Հոր՝ Բորիս Պիոտրովսկու մահից հետո, Միխայիլ Պիոտրովսկին 1991թ. հրավիրվել է Պետական Էրմիտաժ՝ որպես գիտական աշխատանքների գծով տնօրենի առաջին տեղակալ, իսկ 1992թ. հուլիսին ՌԴ կառավարության որոշմամբ նշանակվել է Պետական Էրմիտաժի տնօրեն և մինչ օրս ղեկավարում է այն: 2003թ. հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թանգարանային գործի և հուշարձանների պահպանության ամբիոնի վարիչ:

2011թ. ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Հին Արևելքի բաժինը, 2013թ.՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան: Միխայիլ Պիոտրովսկին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության, ՌԴ մշակույթի նախարարության խորհրդի և Սանկտ Պետերբուրգի գիտական կենտրոնի, Հումանիտար գիտությունների ակադեմիայի գործող և Գերմանիայի հնագիտական ինստիտուտի թղթակից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի կոմիտեի անդամ է, Ռուսաստանի թանգարանների միության նախագահն է: Նա գրականության և արվեստի բնագավառում ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանով և Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանով:

Հաշվի առնելով Միխայիլ Պիոտրովսկու սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Միխայիլ Պիոտրովսկին 2008 թվականին ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Միխայիլ Պիոտրովսկին համագործակցում է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ` բարելավման ու կատարելագործման մշակութաբանական և նյութագիտական փորձաքննությունների բնագավառում և իրականացնում փորձի փոխանակում: Ավելի քան 250 աշխատությունների հեղինակ է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}