Սիրիական ընդդիմությունը վերահսկում է Տարտուսը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան
Սիրիական զինված ընդդիմությունն ամբողջությամբ վերահսկում է Լաթաքիա նահանգը, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները։ Այդ մասին սիրիական այդ նահանգից հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ զինված խմբավորումները մտել են Տարտուսի և Ջեբլայի տարածք, երբ ընդդիմությունը հայտարարեց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տապալման մասին։ Աղբյուրը նաև ընդգծել է, որ ընդդիմության անդամները չեն ներխուժել Տարտուս և Խմեյմիմ ռուսական բազաներ:
«Ընդդիմությունը երեկվանից ամբողջությամբ վերահսկում է Լաթաքիա նահանգը, այդ թվում՝ Տարտուս և Ջեբլա քաղաքները, ընդդիմության զինված ուժերը չեն ներխուժել և մտադիր էլ չեն ներխուժել բնականոն գործող ռուսական ռազմաբազաների տարածք»,- ասել է նա։
Մինչ այդ ականատեսները ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ սիրիական զինված ընդդիմության անդամները մտել են Ջեբլա։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ դեկտեմբերի 8-ի կեսօրին զինյալները գտնվել են քաղաքի կենտրոնում և օդ են կրակել, սակայն ռուս զինվորականներին չեն սպառնացել։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է լինելու հայերի վիճակը Սիրիայում
- Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն Սարգսյան
- Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել
- Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ
- Դամասկոսը գրաված զինյալները թալանել են Բաշար ալ Ասադի տունը
- Դամասկոսը գրաված զինյալները սիրական պետական հեռուստատեսությամբ հայտարարել են, թե վերահսկում են երկիրը