Ինչ է լինելու հայերի վիճակը Սիրիայում
Ադրբեջանցիները, ճիշտ է, ճիշտ իսլամիստներ չեն, բայց սովորած են, հայերիս արյամբ, թուրքիայի դաստիարակությամբ։ Արցախը պատերազմեց, դավաճանվեց, ահաբեկվեց, ի վերջո՝ դատարկվեց։
Բոլորը գրում են, վերլուծում են՝ ինչ է կատարվել Սիրիայում, բայց խուսափում են ասել՝ իսկ ինչ է լինելու հայերի, քրիստոնյաների վիճակը ձեռքերը ազատ իսլամիստների Սիրիայում։ Դրանց վայրագության նկարագրությունները, տեսանյութերն անգամ Սիրիայի նախորդ պատերազմից են հայտնի։
Այն պատերազմում հայերը հայերի կողքից էին։ Օգնեցին սիրիահայերին գալ Հայաստան, վատ, բայց օգնում էին աշխատանք գտնել, ծրագրեր կային։ Ճիշտ է Հայաստանը չդարձավ տուն, չգիտեմ որքանով դարձավ հայրենիք, բայց սիրիահայերի մեծ մասը վերադարձավ իրենց ծննդավայր՝ Սիրիա։ Ու հիմա այսպես...
Ես այն ժամանակ զանգել էի Սփյուռքի նախարարություն, գրել էի սիրիահայերի խմբերում, պատմել իմ մասին, հարցրել՝ ինչ երաշխավորոթյուններ են պետք, եթե ասենք ծնողները կմնան Սիրիայում, բայց կուզեն, որ իրենց դպրոցահասակ երեխան ապահով լինի Հայաստանում, ես պատրաստ եմ երեխա պահել, մինչև գան կամ խաղաղ ժամանակներ, կամ ծնողները։ Նախարարությունից պատասխանեցին, որ նկատի կունենան, որ շատերն են դիմել նման առաջարկով, բայց սիրիահայ ընտանիքները գերադասում են մնալ, թեև պատերազմում, բայց՝ միասին։
Հիմա համ չգիտեմ ում դիմել, համ գիտեմ՝ հայերի ապահովություն ոչ կազմակերպող կա, ոչ երաշխավորող՝ դեսպանատունը թռել էր Հալեպից հայերի համար խիստ տագնապալի օրերին։ Սիրիահայերը եթե գան Հայաստան՝ սեփական ուժերով գալու տոմս ձեռք բերելով, բայց ոչ Հալեպից, Դամասկոսից, հավանաբար Բեյրութից, ուր ժամանակապես ծվարել է նաև ՀՀ դեսպանատունը` երևի հենվելով լիբանանահայության «պաշտպանվածության» վրա։
Եթե օգնեին գոնե երեխաներին բերել Հայաստան... Թեպետ՝ չգիտեմ, իսլամիստների գրաված Սիրիայից բերել փաշինյանական իշխանության կողմից գրաված ու թուրքիային մաս-մաս նվիրվող Հայաստան... Ի՞նչ է լինելու սիրիահայերի վիճակը։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին
- Սննդի գները եռապատկված են․ ինչ վիճակ է Հալեպում
- Այս պահին Հալեպում կա շուրջ 10-12 հազար հայ. Հովհաննես Ալեքսանյան
- Հալեպը գրաված ահաբեկիչները ցուցադրում են թուրքական ազգայնամոլության «Գորշ գայլը» նշանը. Վարուժան Գեղամյան
- Հատուկ նրանց, ովքեր «անամոթաբար» շրջապատում են Թուրքիային