Մանբիջ քրդական քաղաքն անցել է Սիրիայի թուրքամետ ահաբեկիչների վերահսկողության տակ
Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակը» (SNA) ամբողջությամբ գրավել է քրդական SDF-ի վերահսկողաության տակ գնտվող Մանբիջ քաղաք։ Այդ մասին հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։
Օդային հարվածներ են հասցվել նաև քրդական ստորաբաժանումների դեմ։
Ըստ Hürriyet թերթի աղբյուրների՝ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ։
«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել էր հրաժարական տալ և լքել երկիրը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական ընդդիմությունը վերահսկում է Տարտուսը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան
- Արաբագետ. Սիրիական զարգացումներն ազդելու են Հարավային Կովկասի վրա
- Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել
- Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ
- Դամասկոսը գրաված զինյալները թալանել են Բաշար ալ Ասադի տունը