ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման
Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Դատարանը Փիլոյանի նկատմամբ սահմանել է 4 տարի 5 ամիս ազատազրկում՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը, 3 տարի ժամկետով արգելք՝ որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու վրա, 1 միլիոն 300 հազար դրամի տուգանք։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին