Հայաստանում հավաքների մասնակիցների իրավունքների խախտումներն աղաղակող են. Արաքս Մելքոնյան
«Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մեղմ ասած խնդրահարույց է: Այս տարի մենք տեսանք հավաքների մասնակիցների նկատմամբ բռնությունների պայթյուն, անարդյունավետ քննություն»,- ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը։
Նա մասնակցում է «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում. 2024-ի մարտահրավերները» թեմայով քննարկմանը։
ՀԿ ղեկավարն այս առումով հիշեց հունիսի 12-ի հավաքի մասնակիցների իրավունքների աղաղակող խախտումները, դրանց մի մասն արձանագրվել են ուղիղ եթերի ընթացքում, սակայն, նա ընդգծեց, մինչ օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։
«Լրջագույն հետընթաց է տեղեկատվության ազատության ապահովման շրջանակում։ Ի՞նչ հատուկ միջոցներ են գործադրվել հունիսի 12-ին, այդպես էլ ՆԳ նախարարությունը որևէ տեղեկություն ոչ միայն չհրապարակեց, այլ լրագրողների, իրավապաշտպան ՀԿ-երի հարցումներին չի պատասխանել, մինչդեռ նախկինում այս ինֆորմացիան հրապարակվում էր»,-ասաց քննարկմնա մասնակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին