Մեկ օրն անգամ չի բավարարի ոլորտի խնդիրները թվարկելու համար. Գուրգեն Գրիգորյան
«Եթե անդրադառնանք խնդիրներին, ապա դրանք այնքան շատ են, որ մեկ օրն անգամ չի բավարարի դրանց ցանկը սպառելու համար»,-այդ մասին տարեկան համաժողովի մեկնարկին հայտնեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Խնդիրների թվում նա առանձնացրեց մատակարարներ-կառուցապատողներ հարաբերությունները և առանձանացրեց «Վեոլիա ջուր», «Հայկանա էլեկտարական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների հետ հարաբերությունները։
«Երկրորդ խնդիրը որոնք մշտական են և կարծես վերջ չունեն՝ պետական և համայնքայինն իշխանությունների կողմից իրականացվող վարչարարության գործընթացում ժամկետների ձգձգումները և ուշացումներն են»,-ասաց ասոցիացիայի նախագահը՝ նշելով, որ կառուցապատողների համար ամեն ուշացած օրը գումար արժի, քանի որ սպասարկում են վարկային տոկոսներ և անձանց հանդեպ պարտավորություններ ունեն ստանձնած։
Գրիգորյանն առանձնացրեց նաև իրավական կարգավորումների մշտապես փոփոխման խնդիրը, քանի որ փոփոխվում են խաղի կանոնները։
«Ծրագրի ներդրման սկզբնական փուլում գործում է խաղի մի կարգավորում և իրավակարգ, քաղաքաշինական ծրագրի իրականացման ընթացքում իրավական կարգավորումները փոխվում են, իսկ վերջում միանգամայն ալ իրավական կարգավորման միջավայրում են կառուցապատողները գործում։ Մշտապես փոփոխվող իրավական ակտերը, նորմերը, օրենսդրությունը ներդրումային միջավայրում հանգեցնում են անկայուն հարաբերությունների, որը բացասական էֆեկտ ունի ներդրումային գրավչության ապահովման տեսանկյունից»,-հայտարարեց Գուրգեն Գրիգորյանը և հավելեց.
«Վերջին տարիներին կառուցապատման ինքնարժեքը միայն ու միայն թանկանում են այն մի կողմից պայմանավորված է միջազգային շուկաներում ապրանքների և նյութերի գներով, մյուս կողմից պետության վարած քաղաքականությամբ։
Մասնավորապես հանրային ծառայությունների մատուցման՝ գազի, ջրի, հոսանքի միացման հետ կապված լրացուցիչ ծախսերը, որոնք չկային, կամ քիչ էին, իսկ հիմա տասնապատիկ կամ հարյուրապատիկ մեծ են։
Ճարտարապետաշինարարական առաջադրանքի և շինարարության թույլտվության և քաղաքաշինական այլ գործընթացների հետ կապված թույլտվությունների համար, եթե առաջ կային կամ չկային կամ շատ քիչ էին, իսկ ներկայում ահռելի մեծ գումար է կազմում»։
Գրիգորյանը նաև հիշատակեց շինարարության ինքնարժեքի բարձրացման մյուս գործոնի մասին, որը ներառում է աշխատուժի և տարբեր ապրանքների գների թանկացումը, որն էլ իր հերթին քաղաքացիների համար է գները թանկացնում։
Հարակից հրապարակումներ`
- Պետական աջակցության բացակայությունը շինարարության ոլորտում հնարավոր խնդիրների կարող է հանգեցնել. Գուրգեն Գրիգորյան
- Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
- Նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար. Ավինյան
- Քաղաքաշինության փոխնախարար. Շինարարության ոլորտը պրոֆեսիոնալ արհեստավորների կարիք ունի
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում