Խորհրդանշական տոնածառ՝ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ
Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ որպես խորհրդանշական ակցիա հինգ իրավապաշտպանների նախաձեռնության անդամները տոնածառ տեղադրեցին։ Տոնածառից խաղալիքների փոխարեն կախվեցին ծրարներ, որոնցում ներկայացված է քաղաքական հետապնդումների ենթարկված մարդկանց պատմությունը։
«Այս տոնածառի խորհուրդը նրանում է, որ մենք հիշում ենք՝ մեր երկրում կան քաղբանտարկյալներ։
Այս մարդիկ կան, որոնց մեր պատկան հաստատությունները չեն ճանաչում, չեն ընդունում, այդ թվում մարդու իրաունքների պաշտպանի բարձր անունը կրող գրասենյակը։
Նրանք ասում ենք՝ մենք չգիտենք այդպիսի մարդկանց, ովքեր քաղաքական պատճառներով ենթարկվել են տարբեր իրավունքների սահմանափակման»,- ասաց նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը, 14:30-ին «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» բողոքի ակցիա էր կազմակերպել Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան
- Մալյան. Ինձ մոտ տպավորություն է, որ աշխարհի բոլոր կենդանիներից մեր ՄԻՊ-ը չի սիրում մարդուն
- «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» դեկտեմբերի 10-ին կազմակերպում է բողոքի ակցիա Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին