Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն այսօր՝ մարդու իրավունքների միջազգային օրը բողոքի ակցիա է հրավիրել Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ։ Իրավապաշտպանները հուշակոթողի մոտ են հրավիրում բոլոր այն մարդկանց, որոնք ենթարկվել են քաղաքական հետապնդումների և քաղաքական բռնաճնշումների։
«Մեզանից աջ բռնադատավածներին նվիրված հուշահամալիր է։ Այն իր նպատակային նշանակությանը չի ծառայում։ Վերջին անգամ մենք դրա մասին լսել ենք ամիսներ առաջ, երբ Երևանի քաղաքապետարանը որոշել էր այդ տարածքում ինչ-որ ֆեշն-մեյշն անել, ինչը չէր բխում քաղաքական հալածանքների ենթարկվածների, դրա արդյունքում իրենց կյանքը, առողջությունը կոցրածների նկատմամաբ հարգանքի գաղափարից։ Մենք որոշեցին մարդու իրավունքների միջազգային օրը վերականգնել այդ հարգանքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, իրենց բողոքի ակցիայի մասնակից կարող են լինել մարդիկ, որոնք քաղաքական հայացքների համար ենթարկվել են հետապնդումների, կորցրել են աշխատանքը։
«Հիմա ես նայում եմ, չեմ տեսնում, այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը։ Նրա անձնական հեռահաղորդակցությունը հայտնվել է ինչ-որ մարդկանց սեղանին ու դարձել է տասնյակ հարյուրավոր մարդկանց սեփականությունը։ Հնարավոր է ՝ դեռ գա»,-ասաց Մելիքյանը։
Փաստաբան-իրավապաշտպանը կարևորեց նաև ՄԻՊ-ի ու ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությունը հավաքին, որպեսզի նրանք տեսնեն, շփվեն քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց հետ։
«Ահա այստեղ տասնյակ մարդիկ կան, որոնք ենթարկվել են քաղաքական հետապնդումների։ Կարելի է ջայլամային քաղաքականությանը վերջ տալ, գալ ու խոսել այդ մարդկանց հետ։ Ահա ես հիմա տեսնում եմ Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին, Վազգեն Սաղաթելյանին, Վահագն Չախալյանին։ Մենք՝ իրավապաշտպաններս պնդում ենք, որ այս մարդիկ ազատությունից զրկված են եղեել քաղաքական պատճառներով»,-ասաց իրավապաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին