Հայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է պայմանագրի ստորագրմանը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
Հայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:
Նրա խոսքով, «պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում, սակայն Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ»։
Ադրբեջանի փոխնախարարը նշեց նաև, որ հայկական կողմի հետ բանակցություններ են վարվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում, սակայն կայուն խաղաղության հասնել դեռևս չի հաջողվել։
«Դրա հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջներն են։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից»,- ասել է Մամեդովը։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյան. Եթե լինի բավարար քաղաքական կամք, պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել
- Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ. Արարատ Միրզոյան
- Դեռևս շարունակում են մնալ հարցեր. Վահան Կոստանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
- Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությանը. Ալիև
- ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները
- Ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձևակերպումների շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին