Մենք ունենք հնարավորություն ապահովելու մեր ժողովրդի արժանապատիվ և անվտանգ կացությամբ վերադարձն Արցախ. Բագրատ Սրբազան
«Այսօր Արցախի Սահմանադրության ընդունման օրն է, ինչը խոսում է այն մասին, որ մենք կայացած պետություն ունեինք և հույս ունեմ, որ առաջիկայում մեր բոլորի ջանքերով կկարողանանք վերականգնել մեր տունը»,- Արցախի ներկայացուցչության դիմաց հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա զարմանալի չհամարեց, որ ՀՀ գործող իշխանությունները որոևէ ուղերձով չանդրադարձան Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման առիթով։
«Ավելին, միգուցե հակառակի մասին խոսեն, որովհետև նրանք բազմաթիվ առիթներով վկայել են, որ Արցախն իրենց համար, որպես այդպիսին, որպես հողատարածք աշխարհագրական միավոր գոյություն չունի»,- ասաց Բագրատ Սրբազանը
Նա նշեց, որ իրենց մնում է անընդհատ հիշել Արցախի խորհրդանիշների և ազգային ինստիտուտների մասին։
«Առաջնային մեզ համար այն է, որ ինչ հնարավոր է՝ վերականգնել և ձեռք բերել։ Աշխարհն էլ է վկայել այդ մասին, որ մենք ունենք հնարավորությունն ապահովելու մեր ժողովրդի արժանապատիվ և անվտանգ կացությամբ վերադարձն Արցախ, սակայն միակ խոչընդոտն այսօրվա ՀՀ իշխանություններն են»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա նաև ամոթալի համարեց փաստը, որ դեռ Բաքվի բանտերում են գտնվում երկու տասնյակից ավել ռազմագերի, այդ թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Անդրադառնալով Սրբազան պայքարին՝ Բագրատ Սրբազանն ասաց, թե շարունակում է հանդիպումները տարբեր մարզերի բնակավայրերում և ժողովուդը հույսով և մեծ ակնկալիքներով սպասում է փոփոխությունների։
«Ես ուզում եմ վստահեցնել, որ առաջիկան, ինչքան, որ կտևի այս շրջանը (Աստծով՝ շատ կարճ տևի), այն վստահությունը, որը մենք կունենանք այդ ժամանակահատվածում՝ պայմանավորված հանձնառություններով, մենք դուրս ենք գալու հարապարակ և ավարտին ենք հասցնելու սկսածը»,- հայտարարեց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին