Կան գործողություններ, բայց ընդդիմությունը որպես միասնական դաշտ չկա. Հովհաննես Ավետիսյան
Հայաստանի ԶԼՄ-ներն ակնհայտ խտրական մոտեցում են ցուցաբերում ժողովրդավարության սկզբունքները ոտնահարմանը միտված իշխանական գործողությունները և դրանց հետևանքները լուսաբանելիս, մինչդեռ դրանցից առավել լայն լսարան ունեցողները ֆինանսավորվում են միջազգային իրավապաշտպան և ժողովրդավարություն քարոզող կազմակերպությունների, հիմնադրամների և պետությունների կողմից։ Խնդրի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց պետական համակարգերի կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
►Ի սկզբանե լրատվամիջոցները պետք է անկախ լինեն, բայց քանի որ մեր վիճակն այնպիսին է, որ պետությունը ծայրահեղ ծանր վիճակում է՝ կարծում եմ, որ նույն լրատվամիջոցները պետք է դիրքավորում ունենան առ այն, որ իշխանության ցանկացած օրակարգ, երբ ինֆորմացիոն տեսքով հաղորդվում է, այն որոշակի շահեր է սպասարկում և նույն լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն այն տարածելիս։
►Շատ ժամանակ որոշ լրատվամիջոցներ տարածում են այդ տեղեկատվությունը՝ համարելով այն պաշտոնական աղբյուր, այնինչ այն սպասարկում է տվյալ անձի օրակարգը։
Պետք է այս իշխանությունների ապօրինությունները բարձրաձայնել, դրանց մասին տեղեկացնել մարդկանց, որպեսի մարդիկ հաջորդիվ տեղեկացված որոշումներ կայացնեն։ Այստեղ լրատվամիջոցները մեծ դերակատարություն ունեն։
►Կան գործողություններ, բայց ընդդիմությունը որպես միասնական դաշտ չկա։ Այն ես պառակտում չեմ համարում, քանի որ նորմալ է, երբ ընդդիմադիր դիրքավորված տարբեր քաղաքական ուժերն ունեն իրենց առանձին կուսակցական շահերը, օրակարգերը, բայց նորմալ չէ, երբ երկրի համար նման ծանր վիճակում կարևոր հարցերում միասնակություն չի լինում։ Այստեղ շատ բան կա անելու, քանի որ այլ պարագայում այս իշխանությունները շարունակաբար հաջողելու են։
►Մենք այդ առումով շատ ավելի մեծ մտահոգություններ պետք է ունենանք։ Մենք ասելով նկատի ունեմ հայկական շահերը գիտակցող անձինք և ուժերը, որովհետև տարածաշրջանում ևս մի պետություն անցավ թուրքական ազդեցության ներքո։
►Մեզ հակադրվող ուժերի ազդեցությունը Սիրիայում այս պահին շատ է մեծացել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բաց տեղեկություն չկա, բայց ճնշման ներքո Փաշինյանն իշխանությունից կտոր է զիջել իր հենարան արտաքին ուժերին. Հովհաննես Ավետիսյան
- ԵՄ-ն արձագանքել է Հովհաննես Ավետիսյանի կողմից ներկայացված նամակին
- Կրկին տեղեկացնում եմ, որ իմ և իմ ընկերների մոտից, իմ մեքենայի միջից նույնիսկ թռուցիկ չի հայտնաբերվել. Հովհաննես Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու