«Հրապարակ». ԵՄ դիտորդների գործունեությունն ինչում է արտահայտվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրամիության դիտորդական առաքելության անդամների մի խումբ՝ 13-14 հոգուց կազմված, մշտապես տեղակայված է Ջերմուկում: Նրանք` վարորդների, օգնականների հետ, հանգրվանել են Ջերմուկի 3-աստղանի «Անի» հյուրատանը, այն ամբողջությամբ փակել` միայն իրենք են բնակվում, այլևս դրսից հյուրեր չեն ընդունում: Ջերմուկցիները պատմեցին, որ դիտորդները գրեթե ամեն օր շրջում են մարզում` մեկնում են սահման, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմից հետևում են իրավիճակին: Տեղի ադմինիստրացիայի հետ եվրադիտորդները գրեթե շփում չունեն` ոչ մի տեղեկատվություն չեն պահանջում, չեն փոխանցում, և ոչ ոք չգիտի, թե նրանց գործունեությունն ինչում է արտահայտվում:
Սակայն բոլորը միաբերան նշում են, որ եվրոպացի դիտորդների ժամանումը շատ է ուրախացրել ջերմուկցիներին` նրանց ներկայությամբ մարդիկ իրենց պաշտպանված են զգում: 2022-ից հետո ադրբեջանական կողմի ագրեսիայի բացակայությունն էլ ջերմուկցիները դիտորդների ներկայության հետ են կապում և ուզում են, որ նրանք էլի մնան: Դիտորդները հաճախ փողոց են դուրս գալիս, շփվում ջերմուկցիների հետ և մշտապես հետաքրքրվում են, թե մարդիկ իրենց ինչպես են վերաբերվում: Կարծում են, որ սարի լանջին հանգրվանած ադրբեջանական զինուժն էլ, որը դեռ 22-ին ամրաշինական աշխատանքներ է իրականացրել և վերևից հետևում է քաղաքին, ցրտերն ընկնելուն պես հեռացել է տարածքից, բայց գարնանը հետ կգա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Լևոն Բալյանն ինչպես բերել էր, այնպես էլ իր հետ տարավ իր կադրերին
- «Հրապարակ». Երկիրը պատրաստվում է Ամանորին ու Սուրբ ծննդին, բայց մարդիկ ուրախ չեն