Հայաստանում արցախցու վրա, հենց իշխանությունների ձեռամբ, խարան է դրված. Մետաքսե Հակոբյան
«Ադրբեջանը երբևէ որևէ կերպ չի տարբերվել իր գործողություններում։ Սակայն 2023 թվականին, ունենալով բոլոր նպաստավոր պայմանները, նաև Հայաստանի՝ ողջ էությամբ թշնամուն հանձնված իշխանությունների ամենաթողությամբ, Ադրբեջանը կարողացավ Արցախի ողջ պատմության ընթացքում Արցախը հայաթափել»,- Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ հինգ իրավապաշտպանների նախաձեռնության ակցիայի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ իրավունքի ուժին այսօր հաղթում է փաստի ուժը, իսկ Ադրբեջանը փաստի ուժով ուղղակի հայաթափեց Արցախն ու բոլոր արցախցիներին զրկեց տարրական իրավունքից՝ ապրել իրենց բնօրրանում։
Մետաքսե Հակոբյանի խոսքով, Հայաստանում արցախցիների իրավունքները պաշտպանված չեն. «Հակառակը՝ արցախցու վրա հենց իշխանությունների ձեռամբ խարան է դրված։ Հատուկ քարոզ է տարվում արցախցիների դեմ»։
Մանրամասն՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին