Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Շանթից կես միավորով հետ են մնում գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։
Այսօր Շանթը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: