Պիոտրովսկին հղիներին կոչ է արել այցելել Էրմիտաժ
Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հորդորել է հղի կանանց գնալ թանգարան։
«Հղի կանայք պետք է գան Էրմիտաժ, այդ դեքում նրանց ծննդաբերությունը լավ կանցնի, երեխաներն են լավը կլինեն»,- ասել է նա «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պիոտրովսկին նշել է, որ Էրմիտաժ այցելում են շատ ընտանիքներ իրեն երեխաների հետ, սակայն ոչ բոլոր այցելուներն են գոհ երեխաների պահվածքից։
«Մենք սոցիալական ցանցերում վրդովմունքի մի ամբողջ ալիք ենք տեսել, թե ինչու են երեխաներին թույլ տալիս Էրմիտաժ մտնել. նրանք վազվզում են, աղմկում: Սոցցանցերում արտահայտված մարդկանց անբարյացակամությունը բոլորովին անսպասելի է։ Թվում է, թե պետք է ուրախանալ, երբ երեխաներին տանում են թանգարան։ Բայց, պարզվում է, ոչ բոլորն են ուրախանում, իսկ մենք երջանիկ ենք»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, եզրափակել է Մ. Պիոտրովսկին։