11:19 10/12/2024 Հայաստան

Հայաստանում էներգետիկ ըմպելիքները երեխաներն օգտագործում են ուտելիքի փոխարեն. Սննդագետի ահազանգը

«Էներգետիկ ըմպելիքները երեխայի նյարդային համակարգի վրա ունենում են խիստ բացասական ազդեցություն, քանի որ գործ ունենք նյրադային համակարգ գրգռող նյութի հետ»,-«Իրազեկ սպառող» հաղորդման ժամանակ ահազանգել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։

Նրա խոսքով, Հայաստանում անչափահասները սկսկել են ավելի շատ օգտագործել էներգետիկ ըմպելիքներ, իջել է օգտագործողների տարիքային շեմը, ինչը պայմանավորված է այդ խմիչքների ավելի հասանելի լինելու հանգամքնով։

«Եթե տարիներ առաջ էներգետիկ ըմպելիքները կարելի էր օգտագործել հիմնականում գիշերային ակումբներում, ապա հիմա այն ազատ կերպով վաճառվում է խանութներում, սուպերմարկետներում»,-նշել է սննդագետը։

Շարունակելով թվարկել երեխայի էներգետիկ ըմպելիքների վնասները՝ Պիպոյանն ասել է, դրանց քրոնիկ օգտագործումը կարող է  հանգեցնել երիկամների  տարբեր խնդիրների, շաքարային դիաբետի զարգացմանը, քնի խանգարումներին։

«Իմ պրակտիկ ուսումնասիրություններն ու երեխաների հետ շփումը ցույց է տվել, որ Հայաստանում  էներգետիկ ըմպելիքները երեխաներն օգտագործում են ուտելու փոխարեն»,-ահազանգել է գիտնականը։

Մանրամասները՝ հղումով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}