Ասլանյանը փոշմանե՞լ է
ՔՊ խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանը, հրաժարվել է՝ հայտարարելով, որ դուրս չի գալիս ՔՊ-ից և կիսում է խմբակցության ու կուսակցության ղեկավարի քաղաքական մոտեցումները։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրության նկարը։
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա։ Առավելևս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ։ Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ և գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի և խմբակցության որոշումների։ Միևնույն ժամանակ համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով։», - ասվում է նամակագրության մեջ։
Ավելի ուշ, Հակոբ Ասլանյանը խմբարգրել է գրառումը՝ ֆեյսբուքյան էջից հեռացնելով հայտարարության այն նկարը, որում երևում էր նաև Մխիթար Հայրապետյանի անունը։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան