Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
«Մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան մեր իսկ արածներից, որ չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղել»,- դատական նիստից հետո ասաց տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ դասեր պետք է քաղել Սիրիայից։
Նա հարցադրում արեց՝ «մենք սովորելու ունա՞կ ազգ ենք»։
«Դա բացարձակ կապ չունի կրթության հակաարշավի, հակաքարոզչության հետ, որն իրականացնում է վարչապետի աթոռը զբաղեցրած մարդու կինը։ Մեք սովորելու ունա՞կ ազգ ենք։ Մենք նույնիսկ սեփական սխալներից չենք սովորում»,- ասաց Ա. Աշոտյանը։
Ինչ վերաբերում է հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը, նա ասաց. «Ինչ-որ աշխատանքային հանդիպման մասին կարդացի մամուլում։ Ակնհայտ է չէ՞, որ դրանից առաջ եղել է ոչ ֆորմալ քննարկում։ Այդ ի՞նչ որոշեցին որոշ գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ օրը գնալ։
Այսինքն, թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ։ Ես ավելի մտահոգված եմ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող թաքուն գործընթացով, որովհետև հիմա աշխարհով մեկ գեոպոլիտիկ աճուրդ է, «распродажа» է ու, ցավոք սրտի, Հայաստանը ոչ թե գնորդ է այդ աճուրդում, այլ որպես ապրանք է դրված համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի լեզուն երկարացրել և երկարացնում է Փաշինյանը. Աշոտյան
- Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր․ Արմեն Աշոտյան
- Ելցինը, Կրավչուկը եւ Նիկոլը, Արմեն Աշոտյան
- Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից. Աշոտյան
- Ինչ է գրված եղել «Սորոսի» հիմնադրամի փաստաթղթում. Արմեն Աշոտյան
- «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
- Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան