ԿԲ-ն նվազեցրել է գնաճի նպատակային ցուցանիշը՝ սահմանելով 3 տոկոս
2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով։
Դրա վերաբերյալ Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.
«Գնաճի նպատակի նվազեցումը, ըստ գնահատականների, դրական ազդեցություն կթողնիֆինանսական և արժութային շուկաներում տատանումների մեղմման, բնակչության եկամուտների գնողունակության ավելացման և երկրի ներդրումային գրավչության բարձրացման վրա:
. Ուսումնասիրությունները վկայում են, որ ցածր գնաճը սովորաբար ուղեկցվում է գնաճի,
տնտեսական աճի և ներդրումների ցածր տատանողականությամբ, ինչը պայմանավորված
Հայտարարություն գնաճի նպատակային ցուցանիշի վերաբերյալ 4 է դրամավարկային քաղաքականության հետ կապված անորոշությունների նվազման հետ:
Այս համատեքստում, ցածր և կայուն գնաճը, ինչպես նաև նվազող անորոշությունները
կարևոր նախապայման են երկարաժամկետ ներդրումների, սպառողների վստահության
աճի և կայուն բարձր տնտեսական աճի ապահովման համար:
. Ցածր գնաճի նպատակի և ցածր գնաճային սպասումների առկայությունը կարևոր նախապայման է, տրված ռիսկի պայմաններում, շուկայական անվանական տոկոսադրույքների նվազման համար: Ավելին, հաշվի առնելով գնաճի մակարդակի և տատանողականության միջև կապը (որտեղ գնաճի ավելի ցածր մակարդակն ենթադրում է գնաճի առավել ցածր տատանողականություն), գնաճի ավելի ցածր նպատակային ցուցանիշը կարող է նպաստել երկրի ռիսկի հավելավճարի նվազմանը, ինչը կնպաստի իրական շուկայական տոկոսադրույքների նվազմանը: Վերջինս կարևոր հիմք է ստեղծում նաև երկարատև ժամանակահատվածում ներդրումների աճի համար:
. Ցածր և կայուն գնաճը, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության հետ կապված
նվազող անորոշությունները կարևոր հիմք են ստեղծում նաև արժութային և ֆինանսական
շուկաներում տատանողականության նվազման համար, քանի որ այն ապահովում է ավելի
կանխատեսելի ու կայուն մակրոտնտեսական միջավայր ֆինանսական շուկաների
գործունեության համար:
. Ցածր կայուն գնաճի ապահովումը նվազագույնի է հասցնում կոշտ և կարգավորվող գների,
այդ թվում՝ ռազմավարական ապրանքների սակագների հաճախակի ճշգրտումների
անհրաժեշտությունը, ինչպես նաև գնագոյացման գործընթացներում գնաճով կամ
փոխարժեքով ինդեքսավորման գործողությունները: Այս համատեքստում, ցածր և կայուն
գնաճը նպաստում է կոշտ և կարգավորվող գների սահմանման գործընթացում առավել
կայուն և կանխատեսելի ուղեգծի արձանագրմանը:
. Ցածր և կայուն գնաճը նվազեցնում է ընկերությունների կողմից իրենց արտադրանքի
գների վերանայման հետ կապված պահանջարկի դիտարկման, շուկայի ու մրցակիցների
գնային քաղաքականության ուսումնասիրության և այլ հնարավոր ծախսերը: Տվյալ
ծախսերի նվազեցումը կնպաստի ռեսուրսների առավել արդյունավետ բաշխմանը և
ընդհանուր առմամբ արտադրողականության ու տնտեսական աճի ներուժի ավելացմանը:
. Ցածր գնաճի նպատակը ապահովում է հասարակության եկամուտների և աշխատավարձերի իրական գնողունակության կայունությունը: Սա հատկապես կարևոր է ՀՀ-ում կառուցվածքային բարձր գործազրկության իրավիճակում գործատուների կողմից աշխատավարձերը հաճախակի վերանայելու ցանկության բացակայության պայմաններում: Երկարաժամկետ հատվածում եկամուտների գնողունակության պահպանումը կարևոր նախապայման է աղքատության նվազեցման համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան