Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից. Թորոսյան
«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»,- Factor TV-ի եթերում հայտարարել է ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։
Վերջինն Ասլանյանին որակել է արդեն նախկին գործընկեր։
Հիշեցնենք, որ Հ. Ասլանյանն այսօր հայտարարեց, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը։
«Դիմում եմ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին խնդրանքով, ձևավորել խմբակության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։ Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ, փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,-ասել էր Ասլանյանը։
Արսեն Թորոսյանն այս հայտարարությունը որակեց մանկապարտեզային ու տարօրինակ։
«Եղել է վարչության նիստ, որտեղ Աղազարյանը կարող էր իր արգումենտները բերել, չնայած ոչ մի արգումենտ չի բերել։ Պետք է տեղի ունենար խմբակցության նիստ։ Կարծում եմ, որ պարոն Ասլանյանի կողմից շատ անտակտ է ԱԺ պատգամավորների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը։ Երբ պատգամավորներին հապճեպ, չկշռադատված որոշում կայացնելու մեջ է մեղադրում։ Դուք չեք հասկեցել, թե ինչ որոշում եք կայացրել, մոտավորապես այս տրամաբանության մեջ էր։ Մենք շատ լավ ենք հասկացել, շատ նուրբ ենք վարվել, սա քաղաքական ոչ միայն դավաճանություն է, այլ անբարոյականություն է, միգուցե ոչ միայն քաղաքական»,-ասել է Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում. Արսեն Թորոսյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին
- Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, մանդատը վայր չի դնի
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան