«Հրապարակ». Մայր բուհը չի կարողացել գրագետ հայց գրել
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Հայցվորը Երևանի պետական համալսարանն է: Դատարանը մերժել է ԵՊՀ հայցը, մեր օգտին անգամ 300 հազար դրամ փոխհատուցում սահմանել` որպես փաստաբանի ծառայությունների խելամիտ վարձատրության գումար: Չանդրադառնալով բուն հրապարակմանը, նշենք միայն այն, որ մայր բուհը, որը հսկա աշխատակազմ ունի, իրավաբանական ծառայություն, իրավագիտության ֆակուլտետ, չի կարողացել գրագետ հայց գրել, պահպանել դատարան դիմելու տարրական կանոնները, օրենքով առաջնորդվել և խելամիտ պահանջ ներկայացնել դատարան: Եվ դատարանների ահռելի ծանրաբեռնվածության պայմաններում մի անհեռանկար վեճով շուրջ 1 տարի զբաղեցրել է դատարանին:
Ի դեպ, ԵՊՀ-ն միակը չէ․ «Հրապարակը» մի «դարակազմիկ» դատական վեճ էլ ունի Ագրարային համալսարանի հետ, որի ներկայացուցչի գրությունները` ուղղված դատարանին, Իլֆ-Պետրովի գրչին արժանի ստեղծագործություններն են հիշեցնում: Ագրարայինի պարտությունից հետո կհրապարակենք նրանց ներկայացուցչի մտքի գոհարները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՊԵԿ նոր նախագահը կկարողանա՞ արդյունք ցույց տալ, թե՞ կբավարարվի մեկ-երկու կոսմետիկ քայլերով
- «Հրապարակ». Ինչու է ռուսական լրատվամիջոցը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հարցազրույց վերցրել և ամբողջական չի հրապարակել