«Վարչապետն ասում է՝ ներառական է, հարկադրանք չկա, էլ հարկադրանքը պոզով-պոչով է լինո՞ւմ». Տաքսու վարորդ
«Բազմաթիվ են հարցերը։ Օնլայն տաքսու վարորդներն ամեն օր խնդիրների են բախվում»,- օնլայն տաքսու վարորդների ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք՝ «Սկսենք զրոյից» նախաձեռնությունն արդեն 10 ամիս ներկայացնում է օնլայն տաքսի վարորդների խնդիրները, դիմել են պետական գերատեսչություններին, օպերատորներին: Այսօր իրականացրած ակցիայի ժամանակ նրանք ասացին, որ որևէ խնդրի չի տրվել առանցքային լուծում:
Որպես խնդիր նշեցին. ««Յանդեքսի» ծրագիրը թույլ է տալիս՝ «դամոյ», ես «դամոյ» եմ գնում։ Ասում եմ՝ գնում եմ տուն, հոգնած եմ, գնում են հանգստանամ, պատվիրատուն ասում է՝ դա ինձ չի հետաքրքրում, գնա, ծրագրիդ ասա։ Զանգում եմ, իրենց ասած տեխաջակցություն։ Ինչ ենք լսում՝ կփոխանցենք համապատասխան բաժին։
Հարցնում եմ՝ ինչո՞ւ է ծրագիրը հաճախարոդին «դոպուսկ» թույլ տալիս, որ հետադարձ նշի, չի թողում գնամ, հանգստանամ։ Ասում է՝ ծրագրային խնդիր է, կփոխանցենք համապատասխան բաժին»։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Վարչապետն ասում է՝ ներառական է, հարկադրանք չկա, էլ հարկադրանքը պոզով-պոչով է լինո՞ւմ։ Եթե պետք է երկու պատվեր չեղարկես ու բլոկավորվես... »։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան