Ադրբեջանը փորձում է ամեն քայլափոխի նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգի մեջ. Արա Այվազյան
«Ադրբեջանը փորձում է ամեն քայլափոխի նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգի մեջ, դրանով խափանել կամ հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը»,-լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա ասաց՝ այնպիսի պատրանք չունի, որ փաստաթուղթն իրականում կապահովի խաղաղություն ու երկարատև կայունություն մեր տարածաշրջանում։
«Ակնհայտ երևում է, որ հակառակ կողմը, եթե չասենք կողմերը, յուրովի են պատկերացնում խաղաղության պայմանագիրը, որտեղ հայկական շահը քիչ կամ ընդհանրապես տեղ չի գրավում»,-ասաց դիվանագետը։
Անդրադառնալով այն հայտարարություններին, որ պայմանագրի տեքստի 80 տոկոսը համաձայնեցված է, ապա Այվազյանը հիշեցրեց դիվանագիության մեջ ընդունված ոսկե կանոնի մասին՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան