Արսեն Զախարյանը վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքից հետո սկսել է մարզվել ընդհանուր խմբում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ակումբի մամուլի ծառայությանը հղումով։
Ավելի վաղ Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը Sport Express-ին հայտնել էր, որ կիսապաշտպանը մինչև տարեվերջ կարող է հանդես գալ ակումբում։
«Մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու։ Հուսով եմ, որ մինչև տարեվերջ ժամանակ կունենա խաղալու։ Բայց ես չեմ կարծում, որ դա կստացվի կիրակի օրը «Լեգանեսի» հետ խաղում»,- ասել է Գոլուբինը SE-ին:
Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը վնասվածք ունի, որը ստացել է հուլիսի 17-ին մարզման ժամանակ։ Ֆուտբոլիստը բարեհաջող վիրահատվել է։ Զախարյանն այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալ Սոսյեդադին» Արսեն Զախարյանը պետք է. Ակումբի խոսնակ
- «Ռեալ Սոսյեդադը» պատասխանել է, թե երբ է խաղալու Արսեն Զախարյանը
- Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
- Գազզաևը մտավախություն ունի, որ Արսեն Զախարյանը կարող է կորցնել իր տեղը «Ռեալ Սոսյեդադում»
- Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան