Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture
Roots Furniture կահույքի ընտանեկան արտադրությունը, որը սպառողին առավել հայտնի է Acobian Furniture ապրանքանիշով, երկու տասնամյակից ավելի պատմություն ունի. բոլոր ավանդույթները փոխանցվել են ընկերության տնօրեն Լևոն Ստեփանյանի պապիկից։
Ընկերության արտադրություննիրականացվում է առանց թափոնների արտանետման, ներդրված է հատուկ փոշեհեռացմապպն համակարգ, որը գործարանի տարածքից հավաքում է թեփը և դարձնում վառելիք՝ լուծելով ջեռուցման խնդիրները:
Roots Furniture ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ այն համալրվել է արևային վահանակներով և հատուկ տեխնոլոգիաներով՝ ընդլայնելով և ավտոմատացնելով արտադրությունն ու զրոյացնելով հոսանքի ծախսերը։
«Տարիներ առաջ խորանալով ավտոմատացման մեջ՝ ռոբոտներ, ռոբոտաշինություն, ավտոմատացում կարողացա համադրել տրադիցիոն արտադրությունը նոր տեխնոլոգիաների հետ։ Այսպես ստեղծեցիկահույքի ավտոմատացված արտադրություն, որը ապահովում է որակ և ինքնարժեքից ցածր գներ։ Ինդուստրիալ 4-րդ հեղափոխությունը «խելացի»սարքերի մասին է, որի մշակույթը փորձում ենք բերել Հայաստան. «խելացի» սարքերի մուտքը Հայաստան նմանատիպ արտադրամասերի միջոցով պետք է լինի։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ձեռք ենք բերել նոր տեխնոլոգիաները, թափոնների վերամշակման մեծ փոշեկուլներ, ջեռոց, չորանոցներ և արևային պանելներ՝ դարձնելով արտադրությունն ավելի արագ, որակյալ և նվազագույն սխալներով։ Ակբա Լիզինգի հետ շատ հեշտ է եղել համագործակցությունը»,- նշել է Roots Furniture ընկերության տնօրեն Լևոն Ստեփանյանը։
Roots Furniture-ի արտադրանքն այժմ ներկայացված է Հայաստանի մի քանի տասնյակ խանութներում։ Այժմ ընկերություննարտահանումներ է իրականացնում միայնՌուսաստան, առաջիկայում ցանկանում են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով
- Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի
- Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել
- Ակբա Լիզինգ. Ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ սկսած 0.63% փաստացի տոկոսադրույքից
- Ակբա Լիզինգ. «WineWorks». հայկական գինեգործության նոր շունչը
- Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով
- Ակբա Լիզինգ. Արագածոտնում հիմնվել են մրգերի գերինտենսիվ և ինտենսիվ այգիներ
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան