Մենք լսում են բարձր, բայց ոչ հաճելի հռետորաբանություն. Արա Այվազյան
«Վերջին ժամանակներում մենք լսում են բարձր, բայց ոչ հաճելի հռետորաբանություն, որն ամենևին չի օգնում Հայաստանի ու ռուսաստանի միջև հարաբերություններին»,-այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը «Հայաստանը և Ռուսաստանը՝ ռեգիոնալ փոփոխությունների շեմին» համաժողովի ժամանակ։
Նա հույս հայտնել, որ համաժողովի մասնակից փորձագետները կունենան արդյունավետ քննարկում, կարծիքների փոխանակում։
Այվազյանը վերլուծել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առկա իրավիճակը, ընդգծել, որ այսօրվա անցանկալի իրադարձությունները կարող են ունենալ ծանրագույն հետևանքներ ՀՀ-ի և ՌԴ-ի համար:
«Սա վտանգավոր միտում է թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար։ Այս համաժողովի նպատակներից մեկն էլ առանց ավելորդ էմոցիաների մեր գիտակցված ու չգիտակցված սխալներից դասերն քաղելն է»,-նշեց նա՝ ընդգծելով երկու երկրների համագործակցությունը նախ և առաջ անվտանգության ոլորտում։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան