Դամասկոսի բնակիչը պատմել է քաղաքում տիրող իրավիճակի մասին
Դամասկոսում համեմատաբար հանգիստ է, խուճապ չկա, մի շարք խանութներ ու սրճարաններ բաց են, բնակչության ճնշող մեծամասնությունը որոշել է չհեռանալ Սիրիայի մայրաքաղաքից։ Ռիա նովոստիին ասել է քաղաքի բնակիչներից մեկը։
«Դամասկոսում ամեն ինչ համեմատաբար լավ է, խուճապ չկա։ Ես չեմ տեսել, որ ցանկանում են հեռանալ մայրաքաղաքից։ Ո՞ւր գնանք, եթե տանն ենք և այստեղ աշխատանք ունենք։ Արտասահմանում մեզ չեն սպասում, բացի հենց սիրիացիներից, ոչ մեկ նոր Սիրիա չի կառուցի։
Վերջին տասնհինգ տարիները մեզ սովորեցրել են ապրել լարվածության մեջ։ Սա դարձել է կյանքի նորմ։ Սիրիան լքել ցանկացողները կարող են օգտվել Բեյրութի մոտակա օդանավակայանից։ Բայց նրանք, ովքեր ցանկանում էին լքել Սիրիան, դա արեցին շատ վաղուց՝ մինչ ներկայիս սրումը»,- ասել է նա։
Նրա խոսքով, այսօր Դամասկոսում խանութներ ու սրճարաններ կան։
«Նախկինի պես շատ այցելուներ չկան։ Մարդկանց խոսակցության հիմնական թեման Սիրիայի ապագան է և նոր կառավարության ընտրությունները։ Քաղաքում մեքենաների երթևեկությունը քիչ է, քան մի քանի օր առաջ։ Բայց քաղաքն ապրում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ հիմա շուրջը բարդ իրավիճակ է»,- ասել է Դամասկոսի բնակիչ Հասանը:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն ավելի քան 250 հարված է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին
- Սիրիացի փախստականները Թուրքիայից վերադառնում են Սիրիա
- Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ և այլ քրիստոնյա համայնքապետների հետ
- Իրանն ուղիղ կապի մեջ է Սիրիան վերցրած զինված ուժերի ղեկավարության հետ
- Թուրքիան պատրաստ չէր ստանալ առանց Ասադ, առանց կենտրոնական իշխանության Սիրիա. Սաֆրաստյան
- Մանբիջ քրդական քաղաքն անցել է Սիրիայի թուրքամետ ահաբեկիչների վերահսկողության տակ
- Սննդի գները եռապատկված են․ ինչ վիճակ է Հալեպում
- Այս պահին Հալեպում կա շուրջ 10-12 հազար հայ. Հովհաննես Ալեքսանյան
- Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը.Վարդան Ոսկանյան
- Հալեպի մի շարք հիվանդանոցներ դադարել են աշխատել անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով
- Հալեպի հայ համայնքը Գլխավոր Հյուպատոսության հետ գործակցաբար կարևոր աշխատանք ունի. «Գանձասար»
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան