Թաթուլ Մանասերյան. Հեռու եմ այն մտքից, որ այսօր կարող ենք ադրբեջանցիների հետ առևտուր անել. ՈՒՂԻՂ
«Ինքս հեռու եմ այն մտքից, որ այսօր կարող ենք ադրբեջանցիների հետ առևտուր անել, տնտեսական համագործակցություն ծավալել։ Դրանք հեքիաթային են։ Մինչդեռ սպառնալիքները, մարտահրավերներն իրական են, մտացածին չեն»,-հայտարարեց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը «Արտակարգ իրավիճակներում խաղաղությանը միտված համագործակցության հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով քննարկման ժամանակ։
Միջոցառմանը մասնակցում են տնտեսագետներ, դիվանգետներ ու այլ փորձագետներ։
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր Համլետ Մաթևոսյանն ընդգծեց, որ արտակարգ իրավիճակներում աշխատելու լուրջ փորձ Հայաստանն ունի։
«Այստեղ պետք է կարևորել ոչ միայն արձագանքումը, այլև կանխարգելումը։ Պետք է ձևավորվ ի անվտանգ միջավայր, որտեղ կարելի է ապրել ու զարգանալ»,-ասաց Մաթևոսյանը։
Քննարկման մասնակից քաղաքագետ Միհրան Շահզադեյանը մտահոգություն հայտնեց, արդյոք տարածաշրջանային նման զարգացումների պայմաններում Հայաստանում կա՞ն մտքի կենտրոններ, որոնք կարող են անհրաժեշտ խոր ու համակողմանի վերլուծություններ անել որոշումներ ընդունելու համար։
«Ես չեմ տեսնում վերլուծության կոնկրետ արդյունքներ, ամենահասարակ իրավիճակային վերլուծություն չկա։ Չկան նման կենտրոններ։ Մյուս խնդիրն այն է, որ առանձին խմբեր ինչ-որ բաներ անում են՝ լավ կամ վատ, բայց չկա համագործակցություն։ Ես կարծում եմ, որ պետք է միասին քննարկումներ հաճախ լինեն»,-ասաց քաղաքագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան