Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի պետական լրատվականը, հղում անելով արտաքին գործերի նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, Սիրիայում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին