Խռուստալոս-ֆալոս
Հրապարակից քոչվորների վրանները հանե՞լ են։ Իզուր, լավ լրացնում էին «խռուստալանման» դեղնած չգիտեմ ինչերին, հավաքովի բարձր, բարրձր, բարձրր տոնատոնատոնածառին։
Ամեն դեկտեմբերին Հրապարակը դառնում է քաղաքական Հայաստանից քաղքենի Հայաստանի դեմքը՝ երկաթի վրա հավաքած մեռած ծառեր, ճոխ խռուստալ, կարմիր գորգ աստճաններով՝ կարծես դեպի կառափնարան,... ինչի՞ համար։
Կելտ նախնիների՞ պատվին, Լյութեր Կինգի՞ համար, ի՞նչ ավանդույթ է։ Եթե ուզում ենք Եվրոպայից ետ չմնալ, ես երկու օրինակ բերեմ եվրոպական տոնածառի՝ Անգլիա, Լիտվա։
Առաջինում երևի ուզում են ասել, որ տաղանդավոր ապակի փչողներ ունեն ու անվտանգության գելեր։Երկրորդում՝ բնական ծառի վրա սիմվոլիկ փաթիլ է։
Այնքան հայկական ավանդույթների, կենդանի ծառերի... Ասենք՝ ինչ կենդանի ծառ, միայն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ այս տարվա գարնանը տնկած տույաների 90 տոկոսը չորացել էր։ Ծախսվել էր 349 մլն դրամ, 90 տոկոսը կոյուղին ընկավ։
Իբր ինչ հայկական ավանդույթ եմ առաջարկում, երբ բյուջեի գումարները տնօրինողները նոր-նոր հեծանիվ են հնարում, դասագրքերը դարձրել են կրթության ծվեններ` թե բա «կրթությունը մոդայիկ է», իսկ «ավանդույթից» իրենց թողել են ամեն օր տոլմա փաթաթելը ու մեր աչքը խոթելը։
Կառափնարան.
Պլպլան փաթիլներ տուֆե շենքի վրա.
Մեռած ծառեր.
Թու ձեր ագահ, տգետ, քաղքենի կյանքին։ Ափսոս, որ այն մեզ էլ եք պարտադրում։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան