«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. ապառնալիք, թե՞ հնարավորություն» համաժողով
Դեկտեմբերի 14-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ ՀՅԴ գրասենյակից։
«Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում խորհրդաժողովը կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերին՝ մասնավորապես քննելով վերջինիս ազդեցությունը Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության, սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման հեռանկարների վրա։
Խորհրդաժողովը կծավալվի հետևյալ առանցքային թեմաների շուրջ․
● Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն,
● աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք,
● հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն:
Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից»,- հայտնում են ՀՅԴ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան