Հայկ Կոնջորյանը պարզաբանել է,թե ինչո՞ւ են հեռացրել Հակոբ Ասլանյանին ՔՊ-ից
Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասել է, որ քանի որ հայտնի հանգամանքներով պայմանավորված պարոն Աղազարյանը արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, և որևէ մեկը, որ կպաշտպանի այդ պրոցեսը պետք է արժանանա այդ ճակատագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան