Հրդեհի ճիրաններում են հայտնվել Շերի, Լեդի Գագայի, Բեյոնսեի ու այլ հայտնիների տները
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանի արևմուտքում տեղակայված Մալիբու քաղաքից հազարավոր բնակիչների թվում տարհանել են հայտնի երգչուհի Շերին, դերասան Դիկ Վան Դայքին։ Այստեղ բռնկված ոշոր անռային հրդեհը, որ ստացել է «Ֆրանկլին» անունը, տարածվում է շատ մեծ արագությամբ։
Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, երեկ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով արդեն այրված տներ կան։ Այրվել են նաև մեքենաներ, ավտոբուսներ։ Մալիբուի մի հատվածի համար պարտադիր տարհանման հրաման է սահմանված: Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Դեռևս պարզ չէ, թե որն է հրդեհի պատճառը, սակայն տարածաշրջանը հայտնվել է կարմիր նրանի ներքո է։
Մալիբուում են ապրում շատ հայտնի դերասաններ, երգիչներ։ Տարհանման գոտում են գտնվում աստղերի տները՝ այդ թվում Լեդի Գագայի, Բեյոնսեին և Ջեյ Զիի և այլոց։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան