Քաղաքական 13:34 11/12/2024 Հայաստան

Նաիրի Սարգսյան. Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր

ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը հրապարակային կերպով իր դժգոհությունն է  հայտնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հեղինակած հարկային օրենսդրության փոփոխություններից։ Օրենսդիր մարմնի ՔՊ-ական ներկայացուցչի  եղբոր համոզմամբ, դրանց միակ շահառուն ընդդիմությունն է։

«Տաքսու վարորդն ինձ ասում է, “Որոշել են տաքսիստներին էլ հարկել, էս երկիրը էլ ապրելու տեղ չի, պետք ա թողնել գնալ»։

Դա մոտավոր սեպտեմբեր ամիսն էր, ես առաջին անգամ էի լսում այդ հարկի մասին։ Սեփական պետության նկատմամբ այդ վարորդի վերաբերմունքից ազդվել էի և որոշեցի հասկանալ իրականում ինչքան հարկ է սահմանվել, որ ցանկանում է լքել երկիրը։

Պարզվեց, որ սահմանվել է պետական տուրք՝ այս տարի 2% է, մյուս տարվանից 3,5%։
Այսինքն՝ 1000 դրամանոց պատվերից 35 դրամ։

Յանդեքս տաքսի ծառայությունը, որի միջոցով ես կանչել էի այդ վարորդին, նրանից միջնորդավճար է վերցնում 20%, 1000 դրամից 200 դրամ։

Փաստորեն նա պատրաստ է 5 անգամ ավել վճարել մասնավոր ընկերությանը, բայց չի ցանկանում հարկ վճարել։

Ես կարծում եմ, որ Կառավարությունը ճիշտ ճանապարհ է որդեգրել և հզոր պետություն ունենալու համար պետք է ցանկացած եկամուտ ստացող հարկ վճարի։

Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում իրավաբան և հաշվապահ ԱՁ-ների և փոքր ընկերությունների հարկերը բարձրացնել 6 անգամ՝ 5%-ից դարձնելով 31,67%:

Ես այս թեմայով շատ մանրամասն ելույթ ունեցա ԱԺ-ի լսումների ժամանակ, որին ոչ մի հակափաստարկ չներկայացրեց նախագիծը զեկուցողը։ Ավելին՝ հաստատեց, որ իմ հաշվարկը ճիշտ է, թեպետ պարզ թվաբանական հաշվարկի ի՞նչը կարող է սխալ լինել:

Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր, իրականում ես չեմ ընդդիմադիրը, այլ ֆինանսների նախարար, իմ նախկին գործընկեր Վահե Հովհաննիսյանն է ընդդիմադիր: Այս փոփոխությունների միակ շահառուն ընդդիմությունն է, քանի որ մասնագիտական ծառայություն մատուցող հազարավոր քաղաքացիներ այս անարդար փոփոխությունից հետո այլևս չեն ընտրելու ՔՊ-ին:

Ես խոսել եմ փաստաբան և հաշվապահ իմ ընկերների հետ, որոնք մինչև հիմա աշխատել են 100%-ով սպիտակ դաշտում, նրանք ասում են, որ արդեն պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, որ հաջորդ տարվանից փոխեն պայմանագրերը և գումարի մեծ մասը կանխիկ ստանան: Արդյունքում պետական բյուջե հավելյալ գումար չի մտնելու, բայց այս մարդիկ դառնալու են գող:

Մեջբերեմ վարչապետի խոսքը ԱԺ-ի ելույթից՝ «Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած է» (06.12.2019թ):

Հարցնում են, բա ի՞նչ անենք, որ շրջանառության հարկ վճարողներն ագրեսիվ հարկային քաղաքականությամբ չնվազեցնեն շահութահարկ վճարողների հարկային բազան և չգտնվեն արտոնյալ դիրքում նույն աշխատանքը կատարող վարձու աշխատողների նկատմամբ, պատասխանը հետևյալն է՝ բարձրացրեք շրջանառության հարկը, ընդհուպ մինչև 15%: Թող իրենք որոշեն, աշխատեն շրջանառության հարկով, թե՝ ԱԱՀ-ով: Այս դեպքում նույնպես հարկի բարձրացումը պատիկներով կլինի, բայց գոնե հիմնավորում կունենա և համեմատաբար տանելի կլինի»,-գրել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:43
Փաշինյանն ԱԺ֊ում շտապ ՔՊ նիստ է հրավիրել
MediaHub-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում շտապ ՔՊ փակ նիստ է հրավիրվել, որ վարելու է կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինանը։...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ասլանյանը փոշմանել է՝ ՔՊ-ից դուրս չի գալիս
ՔՊ խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանը, հրաժարվել է՝ հայտարարելով, որ դուրս չի գալիս ՔՊ-ից և կիսում է խմբակցության ու կուսակցության ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
18:22
Բագրևանդի -Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթեևկությունը կկարգավորվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու...
Աղբյուր` Panorama.am
18:10
Վրաստանում ցուցարարները տուգանվել են
Վրաստանում այսօր  դատավոր Զվիադ Ցեկվավան ցույցի 11 մասնակցի մեղավոր է ճանաչել նոյեմբերի 10-ին Ճավճավաձեի պողոտան փակելու համար։ 500 լարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ի՞նչ են արձանագրել դիտորդները Գյումրիում նախաքվեարկության ժամանակ
 Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի պետական  լրատվականը, հղում անելով արտաքին գործերի նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔՊ-ական պատգամավորը վայր է դրել մանդատը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական...
Աղբյուր` Panorama.am
17:34
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
«Մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան մեր իսկ արածներից, որ չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից...
Աղբյուր` Panorama.am
17:24
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից. Թորոսյան
«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»,- Factor TV-ի եթերում հայտարարել է ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
17:13
«Վարչապետն ասում է՝ ներառական է, հարկադրանք չկա, էլ հարկադրանքը պոզով-պոչով է լինո՞ւմ». Տաքսու վարորդ
«Բազմաթիվ են հարցերը։ Օնլայն տաքսու վարորդներն ամեն օր  խնդիրների են բախվում»,- օնլայն տաքսու վարորդների ակցիայի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում
Կոնվերս Բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր և միջին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել
 Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել, այդ մասին տեղեկանում ենք flightradar կայքից։ «Զվարթնոց» օդանավակայանից...
Աղբյուր` Panorama.am
16:59
ԿԲ-ն նվազեցրել է գնաճի նպատակային ցուցանիշը՝ սահմանելով 3 տոկոս
2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս...
Աղբյուր` Panorama.am
16:44
Արսեն Զախարյանը վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքից հետո սկսել է մարզվել ընդհանուր խմբում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:40
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
Ամերիաբանկի  դուստր ընկերության՝ Դիննոյի EventHub.am հարթակն ընդլայնում է գործունեության շրջանակը՝ այսուհետ ներկայանալով նաև միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
16:37
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ
Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
Աղբյուր` Panorama.am
16:15
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կայցելի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Թուրքիա։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն,...
Աղբյուր` Panorama.am
16:07
Մակրոնը զանգահարել է Իվանիշվիլիին
Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել...
Աղբյուր` Panorama.am
15:49
GRECO-ն ցավում է, որ ԱՆ-ն դեռևս դերակատարություն ունի դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերում
Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) արձանագրում է առաջընթաց խորհրդարանականների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Արագածոտնի մի քանի գյուղերում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ձորափ» ՕԿՋ-ի վերագործարկման աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
15:25
Թքած ունեն մեր խնդիրների վրա. Բողոքում են տաքսու վարորդները
«Սկսենք զրոյից» նախաձեռնությունն արդեն 10 ամիս ներկայացնում է օնլայն տաքսի վարորդների խնդիրները, դիմել են պետական...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
Բայրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում  Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ: Այսօր կմրցի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Խռուստալոս-ֆալոս
Հրապարակից քոչվորների վրանները հանե՞լ են։ Իզուր, լավ լրացնում էին «խռուստալանման» դեղնած չգիտեմ ինչերին, հավաքովի բարձր, բարրձր,...
Աղբյուր` Panorama.am
14:48
Թաթուլ Մանասերյան. Հեռու եմ այն մտքից, որ այսօր կարող ենք ադրբեջանցիների հետ առևտուր անել. ՈՒՂԻՂ
«Ինքս հեռու եմ այն մտքից, որ այսօր կարող ենք ադրբեջանցիների հետ առևտուր անել, տնտեսական համագործակցություն ծավալել։ Դրանք հեքիաթային են։...
Աղբյուր` Panorama.am
14:07
Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում են Ախթալայում պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան ուշագրավ ցուցանմուշներ
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
13:34
Նաիրի Սարգսյան. Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր
Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում հարկերը բարձրացնել 6 անգամ
Աղբյուր` Panorama.am
13:18
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում. Արսեն Թորոսյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է ՔՊ խմբակցության հետ համագործակցության կասեցման մասին հայտարարած Հակոբ Ասլանյանի ասածները։...
Աղբյուր` Panorama.am
13:12
«Հայաստանում տարօրինակ է հնչում». Ոսկանյանը՝ «դաշնակցական տեռոր» բառակապակցություն օգտագործող Մարկեդոնովին
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Երևանում կայացած «ՀՀ-ն և ՌԴ-ն՝...
Աղբյուր` Panorama.am
13:06
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում դեկտեմբերի 11-ի, 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
17:37 11/12/2024

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}