Ամեն ձմեռ Սանկտ Պետերբուրգում սառցե լուլաների հետևանքով 150 մարդ վնասվածքներ է ստանում
Սանկտ Պետերբուրգի համալսարանում ստեղծվել է բազմաբնակարան շենքերի տանիքները սառցալեզվակներից և ձյունից պաշտպանող սարք։ Այն կապահովի հետիոտնի անվտանգությունը, կպաշտպանի շենքերը դրանց բացասական ազդեցությունից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Բազմաբնակարան շենքերի տանիքներից կախված սառցե լուլաները լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Ամեն տարի Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում մոտ 150 մարդ տուժում է սառցալեզվակների հետևանքով: Բացի այդ, սառույցի մշտական առկայությունը կարող է հանգեցնել տանիքների և շենքերի ճակատների վնասմանը:
Մագիստրատուրայի ուսանողուհին ուսուցիչների ղեկավարությամբ մշակել է բազմաբնակարան շենքերի տանիքների քիվերի վրա սառույցի առաջացումը կանխող սարք։ Այն, ըստ հեղինակների, ապահովում է հետիոտների և գույքի անվտանգությունը, երկարացնում է շինարարական կառույցների կյանքը, ինչպես նաև նվազեցնում է շահագործման ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան