Չի կարելի լինել ԱԺ պատգամավոր ու դառնալ նողկալի խոսափող կամ արտահոսքի չփակված անցք․ Վահագն Ալեքսանյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՔՊ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից՝ կուսակցական կարգը խախտելու համար։
«Չի կարելի լինել ԱԺ պատգամավոր ու իջնել էն մակարդակի, որ դառնաս նողկալի խոսափող կամ արտահոսքի չփակված անցք։ Պատգամավորի կարգավիճակը չի կարելի իջեցնել էդ մակարդակի ու չի կարելի աշխատել ինչ-որ մի լրատվականի մոտ, որը պատկանում է բոլորիս հայտնի ինչ-որ ուժերի, որպես ինֆորմատոր։ Չի կարելի լինել պատգամավոր և աշխատել ինչ-որ մեկի մոտ ինֆորմատոր»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Պ-ի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ Հակոբ Ասլանյանը, խմաբկցության որոշմամբ, հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
- Թե ինչ է կատարվում Հակոբ Ասլանյանի գլխում, չեմ կարող մեկնաբանել, համապատասխան մասնագիտական որակավորում չունեմ․ Ալեքսանյան
- Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել․ ԲՏԱ նախարարի խոսնակն արձագանքել է
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան