Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի:
Ֆիլմը ներկայացված է մի քանի անվանակարգում՝ «Լավագույն կատակերգություն կամ երաժշտական ֆիլմ», «Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ երաժշտական ֆիլմում», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար»:
«Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025-ի հունվարի 5-ին:
Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի ախատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։ Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառանլիքի ներքո, քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:
Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։
Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ դու նման ես իմ 18-ամյա դստերը: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։
Հարակից հրապարակումներ`
- Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը ներկայացված է «Անկախ ոգու» մրցանակաբաշխության 6 անվանակարգում
- Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է
- Հրայր Թովմասյանի պաշտպան. Ոչ իրավաչափ մեղադրանքը թույլ չի տալիս մեղադրողին այն հիմնավորել, դատավորին՝ գնահատել
- Վաչե Թովմասյան. Շնորհակալ եմ Կարեն Կարագուլյանին, որ հենց ինձ է խորհուրդ տվել երկրորդ հայի կերպարի համար
- Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին
- Ավելի երջանիկ լինել չեմ կարող. Վաչե Թովմասյան
- Կարեն Կարագուլյանը, Վաչե Թովմասյանն ու Անին՝ Կաննի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված Anora ֆիլմում
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան