«Հայաստանում տարօրինակ է հնչում». Ոսկանյանը՝ «դաշնակցական տեռոր» բառակապակցություն օգտագործող Մարկեդոնովին
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Երևանում կայացած «ՀՀ-ն և ՌԴ-ն՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով գիտաժողովին անդրադարձավ Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի «դաշնակցական ահաբեկչություն» ձևակերպման կիրառմանը։
«Ռուսաստանը և Հայաստանը, ռուս և հայ ժողովուրդները... շատ է խոսվել տարիների ընթացքում ձևավորված դրական կապերի մասին, բայց եղել են նաև ճգնաժամային ժամանակաշրջաններ:
Հիշեցնեմ 20-րդ դարասկզբի իրավիճակը՝ ՀԱԵ-ի ունեցվածքի բռնագրավումը և ի պատասխան՝ դաշնակցական տեռորի աճը։ Սա լուրջ բան է, որը որոշակի եզրագծի է հասցրել ռուսների և հայերի հարաբերությունները։ Ի դեպ, դա նաև նպաստեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող որոշ գործընթացներին՝ շատ բացասական հետևանքներ ինչպես ռուս, այնպես էլ հայ ժողովուրդների, և Ռուսաստանի ներկայության համար Անդրկովկասում»,- մասնավորապես ասել է Մարկեդոնովը։
«Այստեղ ելույթ եղավ Ռուսաստանում հայագիտության վերաբերյալ։ Կարծում եմ, որ Ռուսաստանին անհրաժեշտ են հայագիտական լուրջ ակադեմիական կենտրոններ, որոնք, ի թիվս այլ հարցերի, պետք է մշակեն տերմինաբանություն, որը մի քիչ տարօրինակ չի թվա միջին վիճակագրական հային, այդ թվում՝ ինձ։
Պարոն Մարկեդոնովն օգտագործել է «դաշնակցական տեռոր» արտահայտությունը։ Ճիշտն ասած, սա սովետական տերմինաբանություն է։ Կարելի է ընտրել այլ սահմանում: Չեմ կարծում, որ այժմ Ռուսաստանում օգտագործվում է «սպիտակ տեռոր» տերմինը։ Ամեն դեպքում, Հայաստանում նման տերմինաբանությունը մի փոքր տարօրինակ է հայի ականջին։ Ես դաշնակցական չեմ և ՀՅԴ-ի համախոհ չեմ։ Բայց ինձ համար, որպես հայի, սա մի փոքր տարօրինակ է հնչում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան