Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում. Արսեն Թորոսյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է ՔՊ խմբակցության հետ համագործակցության կասեցման մասին հայտարարած Հակոբ Ասլանյանի ասածները։
«Այսպես կոչված «անձնականը» մի պահ կողքի դնելով, հետաքրքիր է Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի համարու՞մ։ Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում։
Ի դեպ, քանի որ այս թեման շատ է շահարկվում, ուզում եմ տեղեկացնել, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից իր հեռացման հարցը քննարկելիս ոչ միայն չի հերքել արտահոսքերի այդ համակարգված մեխանիզմի գոյությունը, այլև դրանում որևէ «խնդիր չի տեսել»։
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»,-գրել է Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, մանդատը վայր չի դնի
- Պարագլուխը մեկ թույլ տեղ ունի. Դավիթ Սարգսյան
- Մալյան. Ինձ մոտ տպավորություն է, որ աշխարհի բոլոր կենդանիներից մեր ՄԻՊ-ը չի սիրում մարդուն
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան