Թքած ունեն մեր խնդիրների վրա. Բողոքում են տաքսու վարորդները
«Սկսենք զրոյից» նախաձեռնությունն արդեն 10 ամիս ներկայացնում է օնլայն տաքսի վարորդների խնդիրները, դիմել են պետական գերատեսչություններին, օպերատորներին: Այսօր իրականացրած ակցիայի ժամանակ նրանք ասացին, որ որևէ խնդրի չի տրվել առանցքային լուծում:
«Անդրադարձ չի եղել մեր խնդրներին, արել են այնպես, ինչպես ուզել են, թքած ունեն վարորդի կարծիքի, խնդիրների վրա: Իրենք ավելի շատ մեր խոցելի տեղը գտել են, մտածում են՝ չենք համախմբվի, չենք կարող պատշաճ ներկայացնել խնդիրները: Բայց մենք համախմբված ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք նշում են՝ հավաքվելու են այնքան ժամանակ, մինչև խնդիրներին լուծում տրվի:
«Այնքան շատ են խնդիրները, ցանկն ուղարկել ենք: Ամենամեծ խնդիրը, որ առաջ ենք քաշում, տարիֆը կեղծ բաղադրիչ է, անվերահսկելի: Եթե մի բանը կեղծ է ու անվերահսկելի, իրավունք չունի գոյություն ունենալ: Մեր առաջարկներից է տարիֆի վերացում կամ այնպիսի բաղադրիչ, որ լինի վերահսկելի»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Նաև նշում են, որ գազի սակագինը վերահսկող չկա. «Առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը բարձրացել է՝ 170 դրամից հասնելով 220 դրամ: Գների կայունության ապահովման հարցը դրված է ԿԲ վրա, որևէ գործիքակազմ չի կիրառում հենց հեղուկ վառելիքի նկատմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան