Ֆաշիստը, որ ֆաշիստ է, էլի թողել է, որ միսն ուտեն, բայց ոչ թե բոլորը վերցնեն տանեն. ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառ
«Թող գնան այդ գյուղացուն ասեն, թե ինչու է այդ միսը փողոցում դրած վաճառում՝ կոկորդները կկտրեն։ Խելոք ժողովուրդ են գտել միսը տարան»,-այսօր ասաց ԳՈւՄ-ի մսի շուկայի վաճառողներից մեկը՝ մեկնաբանելով ՍԱՏՄ-ի կողմից գումի շուկայից ոչ սպանդանոցային մորթի մսի առգրավման փաստը։
Նա հայտնեց, որ իրենից բռնագրավել են 1 մլն 200 հազար դրամի միս և ինքը ստիպված պետք է գողություն անի, որպեսզի իր ընտանիքը պահի, քանի որ ոչ մի տեղ իրեն գործ չեն տալիս։
Մյուսը վաճառողն էլ ասում է, թե գյուղացին 6 ամիս անասուն է պահել, բերել է, որ վաճառի, ձեռքից վերցրել են։ Նա հայտարարեց, թե սպանդանոցներ չկան որ տանեն մորթեն։
«Ֆաշիստը, որ ֆաշիստ է, էլի թողել է որ միսն ուտեն, բայց ոչ թե բոլորը վերցնեն տանեն»,-հայտարարեց Մսավաճառը։
Հարակից հրապարակումներ`
- Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է
- Գումի մսի շուկայից առգրավված միսը կայրվի. ՍԱՏՄ խոսնակ
- Գումի մսի շուկայից տարել են տավարի ջանդակները. Ահազանգ