Ինչ-որ մեկին «վիզ պետք էր» նոր տարուց առաջ մսի գինը հանել երկինք ու ձևը գտավ․ Սարիբեկյան
Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ղեկավարների խորհրդի անդամ Էդուարդ Սարիբեկյանը գրում է․
«Ինչպե՞ս տոներից առաջ թանկացնել մսի գինը՝ չխախտելով քրեական օրենսգիրքը
Սպանդանոցային մորթի վերաբերյալ օրենք ես ընդունում, դրա իրականացման համար փողեր ես դուրս գրում պետբյուջեից, ոչինչ կամ գրեթե ոչինչ չես անում դա ապահովելու համար, ամբողջ տարին չես հետևում ընդունածդ օրենքի կատարման, ծախսածդ փողերի արդյունավետության համար ու մեկ էլ հո՛պ, գալիս ու բռնագրավում ես «վտանգավոր» միսը:
Սրանից բացահայտ թալա՞ն:
Ու էստեղ չգրեք, թե ես դեմ եմ «առողջ մսին», իսկ դուք մենակ «սպանդանոցային» միս եք ուտում: Ուրիշներին կխաբեք, ձեր տնեցիքին կխաբեք, բայց հո ձեզ էլ չե՞ք խաբելու:
Ինչ-որ մեկին «վիզ պետք էր» նոր տարուց առաջ մսի գինը հանել երկինք ու ձևը գտավ»։
Հարակից հրապարակումներ`
- Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան
- Գումի մսի շուկայից առգրավված միսը կայրվի. ՍԱՏՄ խոսնակ
- Գումի մսի շուկայից տարել են տավարի ջանդակները. Ահազանգ